Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը ամփոփեց 2010 թվականը: Այս տարվա ընթացքում կինոկենտրոնը նախաձեռնել և իրականացրել է մի շարք կինոծրագրեր՝ ուղղված ազգային կենտրոնի պահպանությանը և տարածմանը,նշել է կինոյի երախտավորների հոբելյարները: Հայկական ֆիլմերը ներկայացրել են միջազգային կինոփառատոների մրցութային ծրագրում: «Տարին ավարտում ենք։ 2010 թվականը կինոկենտրոնի համար հաջողված եմ համարում. բոլոր այն նախաձեռնությունները, որ ուզում էինք իրականացնել տարվա սկզբում, իրականացվեցին, իրականացվեց նաև «Կինոաշուն» ծրագիրը, որը լայն արձագանք ունեցավ հասարակության մեջ»:
Լուսանկարը` PanarmenianPhoto-ի