Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00

Լ.Տեր-Պետրոսյանի առաջարկը մեծ առաջընթաց է. ՀՅԴ

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին՝ անդրադարձավ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ հետ հնարավոր համագործակցության մասին ուրբաթօրյա հանրահավաքում հնչած հայտարարություններին:

«Ակնհայտ է, և դա նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում արծարծվում էր, որ կա հասարակական պահանջ` երրորդ բևեռի ձևավորման, և այդ երրորդ բևեռի ձևավորումը, չնայած որ վաղուց հասարակական պահանջ էր, չգիտես ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը պատկերացնում է, որ պետք է լինի իշխանական բևեռում: Ես, բնականաբար, դրան կատեգորիկ համաձայն չեմ, որովհետև, եթե իշխանությունները ունենային այդպիսի սովորություն` ժողովրդի հասարակական պահանջի նկատմամբ, վաղուց իրականացրած կլինեին տարբեր պահանջներ, որոնք հասարակության մոտ ձևավորվում են: Երբ որ հասարակական պահանջ է առաջանում, բնականաբար, հասարակական պահանջը կբավարարեն այն քաղաքական ուժերը, ովքեր ունեն համապատասխան հեղինակություն, և հասարակությունը կարող է ընդունել այդ առաջարկները:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ԲՀԿ-ն ինքնուրույնություն է դրսևորում` առայժմ լինելով կոալիցիայի մեջ: Հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ինքնուրույնությունը կանխվի: Որովհետև այսօր ակնհայտ է, որ կոալիցիայի դոմինանտ ուժը` ՀՀԿ-ն, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի մեկ ցանկով, բոլորը` կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները մասնակցեն ԱԺ ընտրություններին: Դա բխում է ՀՀԿ շահերից, որովհետև զանազան խաղեր, որոնք կարող են ջլատել իշխանական ռեսուրսը, շատ ավելի վտանգավոր է այսօր թվում իշխանություններին, քան մնացած բոլոր տիպի գործընթացները, որոնք կարող են ժողովրդավարական բնույթ ունենալ:

Իշխանությունների թիվ մեկ խնդիրը վերարտադրվելն է, և այդ վերարտադրման հիմնական ռեսուրսը վարչահրամայական և ֆինանսական լծակներն են: Այս դաշտում երբ առաջանում են խլրտումներ, բնական է, որ սա մեծ տագնապ է առաջացնում իշխանությունների մեջ»,- նկատեց Ա. Ռուստամյանը:

Այնուհետև նա պարզաբանեց. «Այս ճանապարհին ԲՀԿ-ն ինքնուրույնություն է փորձում դրսևորել, և մեկ անգամ դա կանխեցին` փորձելով փետրվարյան հռչակագիրը ստորագրել, սակայն պարզ դարձավ, որ դա բոլորովին էլ երաշխիք չի հանդիսանում: Ուստի դա չբավարարեց… Իմ համար անհասկանալի է` ի՞նչ ասված չի այդ հռչակագրում, որ հիմա ինչ-որ նոր բան պետք է ասել… Էլ ի՞նչ`երդում պետք է տա՞ն կոալիցիայի մեջ եղած կուսակցությունները, որ հավիտյանս հավիտենից պաշտպանելու են գործող առաջատար քաղաքական ուժի՞ն և գործող նախագահի՞ն… »:

Հնարավոր համարո՞ւմ է ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը հարցին պատասխանելիս Ա. Ռուստամյանը նկատեց. «Այն ժամանակ, եթե հիշում եք, Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին ուղղված հարձակումով էր արձագանքում: Վերհիշեք` ԲՀԿ առջև թե իշխանության ներսից էին խնդիրներ դնում, թե` այս ի՞նչ ես անում, նախատում էին, որ միասին ենք և այլն… Մյուս կողմից էլ՝ ՀԱԿ-ը որակում էր այսպես, թե` սա խաղ է, շփոթ եք առաջացնում ընդդիմադիր դաշտում և այլն… Հիմա ես շատ լուրջ փոփոխություններ եմ տեսնում ՀԱԿ առաջնորդի մոտեցումներում: Նախ այն, որ բացարձակ հեղինակություն լինելու և ընդդիմադիր դաշտը սեփականաշնորհելու այդ մոտեցումը կարծես թե փոխվում է: Եթե այսօր նա խոսում է ընդդիմադիր դաշտի ընդլայնման մասին` դա բավական մեծ առաջընթաց եմ համարում, քանի որ հասկանալի է, որ մեկ քաղաքական ուժը,- որքան էլ ինքն իրեն համարի հզոր,- չի կարող այսօր առկա խնդիրները լուծել, և ավելին ասեմ` հսկայական ռեսուրսը, որոնք ունեն իշխանությունները վերարտադրվելու առումով` դրան հակակշռել: Դրա համար անհրաժեշտ է որոշակի մոբիլիզացիա ընդդիմադիր դաշտում: Բայց այդ մոբիլիզացիան չէր կարող տեղի ունենալ այն բանաձևով, որը մինչև հիմա կար` ով մեզ հետ չի` մեր դեմ է, ավելին` տականք է… Տարբեր պիտակներ տալով՝ հնարավորություն չի լինում համագործակցել: Հիմա այս մոտեցումը կարծես թե փոխվել է, ավելի իրատեսական գնահատումներ եմ ես այս դաշտում տեսնում:

Ավելին ասեմ՝ այն բոլոր առաջարկները, որոնք այսօր իշխանափոխության բովանդակության հետ կարող են կապվել` այդ առաջարկությունները մենք վաղուց հրապարակում ասել ենք. օրինակ՝ ընտրությունները դարձնենք միջոց իշխանափոխության համար, որ սա ամենաանվտանգ ճանապարհն է և սրանից չի կարելի խուսափել… Հիմա նրանք խոսում են դրա մասին: «Քվեն ուժ է» շարժման հիմնական իմաստը դա էր` դարձնել ընտրությունները իշխանության պահպանման միջոցից իշխանափոխության միջոց: Այս խնդիրը պետք է լուծվի», հայտարարեց Ա. Ռուստամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում