Friday, 19 04 2024
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

Գլոբալ տնտեսության որևէ անկում անպայմանորեն կազդի Հայաստանի վրա (տեսանյութ)

Կատարական Al Jazeera հեռուստաընկերության անգլերեն հեռարձակման նոյեմբերի 26-ի «Եվրոգոտու խնդիրների ազդեցությունները» (The Euro Trigger) հաղորդման հյուրն էր Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ստորև ներկայացված է հաղորդավար Քամալ Սանտամարիայի և Վարդան Օսկանյանի զրույցի հայերեն թարգմանությունը:

-Moody’s-ն այս շաբաթ իջեցրեց Հայաստանի վարկանիշի կանխատեսումը` այն գնահատելով բացասական: Ի՞նչ եք կարծում` սա Հայաստանի տնտեսությա՞ն խնդիրներով է պայմանավորված, թե՞ Եվրոպայի և Ռուսաստանի տնտեսությունների։

-Կարծում եմ` վերջինների։ Հայաստանի տնտեսությունը մեծապես կրում է համաշխարհային տնտեսության ազդեցությունը: Թեև մեր երկիրը փոքր է, և եթե 2009 թվականի ճգնաժամը կարող է որևէ ցուցիչ լինել, կարծում եմ՝ գլոբալ տնտեսության որևէ նոր անկում կամ ճգնաժամ անպայմանորեն կազդի Հայաստանի վրա։ Եվ քանի որ այս անգամ կարծես թե համաշխարհային տնտեսության անկման աղբյուրը լինելու է Եվրոպան, Հայաստանի վրա այդ ազդեցությունն է՛լ ավելի ուղղակի կլինի, քանզի Եվրամիությունը Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է։ Հայաստանը մետաղներ, հղկված ադամանդներ է արտահանում Գերմանիա, Բուլղարիա և Բելգիա։ Ազդեցության մյուս ուղին Ռուսաստանն է, որը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է, Հայաստանում ամենամեծ ներդրողը և Հայաստան եկող դրամական փոխանցումների 75%-ի աղբյուրը։ Հայասատանը Ռուսաստան արտահանում է հիմնականում գյուղատնտեսական ապրանքներ, հումք և վերամշակված ապրանքներ։ Համաշխարհային տնտեսության որևէ անկում անպայմանորեն կազդի Ռուսաստանի վրա՝ փոխելով այդ տարրերն ու գործոնները և հետևաբար ազդելով նաև Հայաստանի տնտեսության վրա։ Կարծում եմ՝ Moody’s-ի որոշումը պայմանավորված էր այս հանգամանքներով։

-Այս ամենը հաշվի առնելով` արդյոք հնարավո՞ր է, որ Հայաստանը, թեկուզ և չկարողանալով ամբողջությամբ ինքնաբավ դառնալ, իրավիճակը հաղթահարի` ներառելով այլ ոլորտներ և չբավարարվելով միայն Ձեր նշած ոլորտներով` հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն և բնական պաշարներ: Թե՞ կշարունակի 100%-ով կախված մնալ արտաքին շուկաներից։

-2009թ․ ճգնաժամն անշուշտ այս խնդիրն օրակարգային դարձրեց։ Դիվերսիֆիկացումը, ոչ թե որ նախկինում չէր, բայց կառավարության համար ակնհայտորեն դարձավ առաջնահերթություն։ Կառավարությունը սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ խնդրին, քանի որ Հայաստանը ճգնաժամից առավել ուժեղ հարված ստացած տնտեսություններից էր։ Ավելին, մենք 2009թ․ ամենամեծ հարվածը ստացած երկրորդ տնտեսությունն էինք։ Մենք 14,5 տոկոս անկում ունեցանք, որը Հայաստանի տնտեսության համար չափազանց մեծ է: Սկսած այդ պահից՝ մենք սկսեցինք դիտարկել թե որոնք էին այս մեծ անկման պատճառները` հաշվի առնելով, որ մեր հարևան երկրներում անկումը շատ ավելի փոքր էր: Հարցի պատասխանն այն էր, որ այլ խնդիրների կողքին` անարդյունավետ կառավարում, կառուցվածքային խնդիրներ, հիմնականում դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակն էր։ Արդյունաբերության ավանդական ուղղություններից բացի, որ մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից, Հայաստանը ներուժ ունի այլ ոլորտներում, ինչպես օրինակ` տեղեկատվական տեխնոլոգիաների, քանի որ մեր բնակչության կրթական մակարդակը բարձր է, զբոսաշրջության և ծառայությունների, քանի որ մեր երկիրը գեղեցիկ է, մարդիկ՝ հյուրասեր։ Նաև շեշտը պետք է դնել փոքր և միջին ձեռնարկատիրության վրա, քանի որ հայերը նախաձեռնող ազգ են։ Մեր հարևանները, անշուշտ, ունեն շատ այլ գրավիչ կողմեր։ Վրաստանը տարանցիկ երկիր է, ելք ունի դեպի ծով։ Ադրբեջանը նավթ ու գազ ունի։ Հայաստանը շրջափակված է, չունի բնական պաշարներ, տարածքով և բնակչությամբ փոքր է։ Հետևապես մեր գրավչությունն արտաքին ներդրումների համար, ինչը շատ անհրաժեշտ է զարգացնելու այն ոլորտները, որոնցով պետք է դիվերսիֆիկացվի մեր տնտեսությունը, պետք է լինի հասարակության հետագա ժողովրդավարացումը, օրենքի գերակայությունը, առավել լայն արդարադատությունը: Ահա սրանք պետք է դառնան Հայաստանի գրավիչ կողմերը։ Կառավարությունը գիտակցում է այս բոլորը, և մենք բավականին առաջընթաց ենք արձանագրել այս ուղղություններում, սակայն ես չեմ կարծում, որ մենք արել ենք բավարարը:

-Կարո՞ղ եմ արդյոք Ձեզ հարցնել մեկ այլ հիմնախնդրի մասին, որ գործնականում ընկած չէ գլոբալ անկման հիմքում, բայց կարող է Հայաստանի վրա ազդել տնտեսապես։ Խոսքը Իրանի մասին է։ Արևմուտքը ձգտում է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ: Ինչպե՞ս է դա ազդում ձեզ` որպես Իրանի հարևան երկրի վրա, և ինչպիսի՞ն կլինի, օրինակ, ձեր երկու երկրների միջև կառուցվող գազատարի ապագան։

-Իրանի նկատամբ կիրառվող պատժամիջոցները դեռ չեն ազդել Հայաստանի վրա։ Եթե վերջին` միջուկային զենքի հետ կապված զարգացումների հետևանքով լրացուցիչ պատժամիջոցներ սահմանվեն, ապա հասկանալի է, որ դրանք կվնասեն նաև Հայաստանին։ Այդտեղ կասկած չկա։ Սակայն, մյուս կողմից, Հայաստանը միջազգային հանրության անդամ է և պարտավոր է հարգել պատժամիջոցների հանձնարարականները։ Այդ իսկ պատճառով Հայաստանի դիրքորոշումն այս հարցում մշտապես եղել է այն, որ Իրանի հետ կոնֆլիկտը լուծվի բանակցությունների միջոցով, որպեսզի հնարավոր լինի խուսափել լրացուցիչ պատժամիջոցներից և ռազմական գործողություններից, ինչը կործանարար կլինի ողջ տարածաշրջանի համար։ Ահա թե ինչու Հայաստանի դիրքորոշումն է, որ խնդիրը լուծվի բանակցությունների միջոցով, որովհետև լրացուցիչ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ Հայաստանի համար հավասարազոր կլինեն երրորդ փակ սահման ունենալուն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում