Եվրոպական հանձնաժողովն այսօր հաստատել է Հայաստանի ֆինանսական համակարգի կառավարման արդիականացմանն ուղղված ծրագիրը: «Առաջին լրատվական»-ին Եվրոպական հանձնաժողովի մամլո ծառայությունից հայտնել են, սա 2011թ. տարեկան Գործողությունների ծրագրի երկրորդ տրանշն է` 24 մլն եվրո արժողությամբ:
Ծրագիրը նպատակ ունի բարելավել հանրային հատվածի թափանցիկությունը: Այն նպատակ ունի օժանդակել Հայաստանի և ԵՄ-ի առեւտրային չափորոշիչների համապատասխանեցմանը: