Նոյեմբերի 27-ին Հյուսիսային պողոտայում մի խումբ հայ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով հեռուստաեթերից մատուցվող «աղբ»-ի դեմ։
Նրանց պաստառների վրա եղել են հետևյալ պահանջները. «Դադարեցրե՛ք աղբ մատուցել հեռուստացույցից», «Վե՛րջ տվեք անիմաստ և դեգեներացնող սերիալներին», «Ձեր մատուցած եթերը ձեր երեխաներն էլ են դիտում», «Դադարեցրե՛ք նպաստել ցածր ճաշակի ձևավորմանը»: