Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Ծառուկյանի վերջը

Ակնհայտ է, որ ներկայումս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դարձել է միջանկյալ մի ուժ, որն առանձնահատուկ կշռաքարի դեր կարող է կատարել ներքաղաքական կշեռքի վրա: Դրա համար էլ ԲՀԿ-ին հնազանդեցնելու համար ջանք չի խնայում Սերժ Սարգսյանը, իսկ ԲՀԿ-ին գայթակղելու համար էլ արդեն բացահայտ հայտարարությունների է անցել և փաստացի համակիր չի խնայում նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև նրա քաղաքական շարժման համակիրների թիվը կարող է նվազել այն ռեվերանսներից հետո, որ Տեր-Պետրոսյանն անում է իշխանության հենասյուներից մեկը հանդիսացող ԲՀԿ հանդեպ:

Իսկ ինչո՞ւ և ինչպե՞ս ստացվեց, որ ըստ էության գաղափարապես անդեմ, և նաև քաղաքական գործունեության տեսանկյունից մեծ հաշվով մարգինալ, և միայն սեփական առաջնորդի որոշակի խարիզմատիկ բնութագրի և նրա տնտեսական ռեսուրսների հաշվին գոյություն ունեցող քաղաքական ուժը դարձավ այդպես կարևոր, առանցքային նշանակության սուբյեկտ: Այդ տեսանկյունից, հետաքրքրական համեմատություն կարելի է անցկացնել Ռուսաստանի հետ, որտեղ նույն ժամանակահատվածում, երբ Երևանում ստեղծվում էր ԲՀկ-ն, ձևավորվում էր նաև «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը: Բայց, այդ կուսակցությունը «Եդինայա Ռոսիայի» համար չդարձավ նույն գլխացավանքը, ինչ օրինակ ՀՀԿ համար ԲՀԿ-ն:

Ինչո՞ւ Ռուսաստանում հաջողվեց հստակ վերահսկել Սպրավեդլիվայա Ռոսիային, իսկ Հայաստանում ԲՀԿ-ն դուրս եկավ «հսկողությունից» և դարձավ ընդդիմության ու իշխանության կռվախնձոր: Հազիվ թե այդ դերը հնարավոր լինի վերագրել Գագիկ Ծառուկյանի քաղաքական իմաստնությանը: Բանն այն է, որ կռվախնձոր լինելը քաղաքական ուժի համար այդքան էլ շահեկան կարգավիճակ չէ, առավել ևս իշխանության ու ընդդիմության կռվախնձոր լինելը: Մինդեռ Ծառուկյանը նաև ներիշխանական կռվախնձոր է, կամ գոնե էր մինչ բոլորովին վերջերս՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կռվախնձորը: Այդ կրկնակի կռվախնձորությունը չի կարող շահավետ տարբերակ լինել ԲՀԿ-ի համար, քանի որ կուսակցությունը չափազանց շատ ռեսուրսների է տիրապետում, ինչը նշանակում է, որ չափազանց շատ կորցնելու բան ունի այդ երկուստեք վիճարկումները հաղթահարելու դեպքում:

Միևնույն ժամանակ, ԲՀԿ-ն չունի չվիճարկվելու այլ ելք, որովհետև կուսակցությունը կարծես թե սպառել է, բաց է թողել ինքնուրույն դիրքերից հանդես գալու և երրորդ բևեռ ձևավորելու շանսերը: Այժմ եթե ԲՀԿ-ն փորձի այդ դիրքերից հադես գալ, ապա ընկալվելու է արդեն որպես ընդդիմության կցորդ: Իսկ մնալով նույն դիրքերում, անխուսափելիորեն իշխանության կցորդ է ընկալվելու: Այդ տեսանկյունից, «Բարգավաճ Հայաստանը» թերևս երանի կտար «Սպրավեդլիվայա Ռոսիային», որն այդքան շուտ ըստ էության հեռացավ ասպարեզից, չդառնալով կռվախնձոր:

Իհարկե, «Սպրավեդլիվայա Ռոսիային» այդ գործում օգնեց այն, որ Ռուսաստանում Պուտինը շատ արագ և առանց ավելորդ ջանքերի լուծեց իշխանության հարցը և այլևս չկար այն մեկը, ում և Պուտինի միջև պետք է կռվախնձոր դառնար ՍՌ-ն: Իսկ Հայաստանում իշխանության հարցը այդպես արագ չի լուծվում, հետևաբար ԲՀԿ-ն հայտնվել է աննպաստ վիճակում: Դա անխուսափելի է ցանկացած երկրորդ իշխանական կուսակցության համար: ԲՀԿ-ն բաց թողեց առաջին իշխանական դառնալու պահը 2007 թվականին, նաև երկրորդ պահը բաց թողեց 2011 թվականի հունվար-փետրվարին: Երրորդը, այս դեպքում, կարծես թե այլևս չի լինի, որովհետև երրորդը համընկնում է մի ժամանակահատվածի, երբ Սերժ Սարգսյանը բավական զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը իշխանության մեջ:

ԲՀԿ-ն ի զորու չէ թուլացնել այդ դիրքը: Փորձելու դեպքում, ԲՀԿ-ն ամբողջ իշխանությունը թերևս կարող է քանդել, ինքն էլ մնալով դրա փլատակի տակ: Այստեղ է թե Բարգավաճ Հայաստանի, թե Հայաստանի իշխանության իրավիճակի ամբողջ ծանրությունը, որի տակ սակայն չգիտես ինչու այժմ էլ փորձում է մտնել ընդդիմությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում