Թուրքիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Հուսամեդդին Ջինդորուքը և նախկին վարչապետ Մասուդ Յըլմազը նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի տանը նախահամագումարյան եռակողմ հանդիպում են անցկացրել: Ինչպես հաղորդել է «CNNTurk»-ը, հանդիպման ժամանակ քննարկվել է Դեմոկրատական կուսակցության հնարավոր ապագա առաջնորդների թեկնածուների հարցը: Ջինդորուքը հայտնել է, որ Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերը կուսակցության ամենաիրական թեկնածուների շարքում է: Նա ասել է, որ կուսակցությունը համագումար անցկացնելու մասին որոշում է ընդունել, որի նպատակը Թուրքիայում նոր քաղաքական կենտրոն հրապարակ բերելն է: Ըստ ավանդույթի` այդ կենտրոնը կարող է ներկայացնել «Ադալեթ», «Անա Վաթան» և Դեմոկրատական կուսակցությունների միավորումը: Ջինդորուքը նաև հայտնել է, որ կուսակցության համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին: