Ճապոնիայի հարավային Իսիգակի կղզու բնակիչները սահմանել են Գինեսի նոր ռեկորդ՝ պատրաստելով աշխարհի ամենաերկար քյաբաբը: Ինչպես հաղորդում է Kiyodo գործակալությունը, քյաբաբի պատրաստման համար օգտագործվել է բացառապես կղզու տարածքում բուծված կովերի միսը: Նոր «ռեկորդակիր» քյաբաբի երկարությունը կազմում է 107.6 մետր, որը շուրջ 10 մետրով գերազանցում է նախորդ «ռեկորդակրին»:
Միջոցառումը կազմակերպվել է տեղի իշխանությունների կողմից քաղաքի ապագա նորացված օդանավակայանի տարածքում: Նման միջոցառումներով իշխանությունները հույս ունեն իրենց կղզի գրավել օտարերկրյա զբոսաշրջիկների, ինչպես նաև Ճապոնիայի այլ շրջանների բնակիչների: