«Ռեալ Սոսյեդադ»-ի 20-ամյա ֆուտբոլիստ Ինիգո Մարտինեսը «Բետիս»-ի դեմ մրցավեճում սեփական կիսադաշտից հիանալի գնդակ խփեց և Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում հաղթանակ պարգևեց իր թիմին:
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը արդեն խփել էր նմանատիպ գոլ` 54 մետրից գրավելով Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դարպասը: