Tuesday, 23 04 2024
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել
Վիճել են, որդին դանակով մահացու հարվածել է հոր կրծքավանդակին
Իսկական դաշնակիցը

Գարեգին Բ հայրապետի ողջույնի խոսքը ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության ժողովին

Այսօր Երևանում գումարվել է գումարվել է ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստը, որի ընթացքում ողջույնի խոսքով ելույթ է ունեցել Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը:

Կամոքն Ամենաբարձրյալի այս բարեժամ առիթն ունենք և ուրախությունը` ողջունելու և հյուրընկալելու ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության բարձրապատիվ անդամներիդ և նիստի մասնակիցներիդ աստվածաշնչական Հայաստանում, որ հայրենիքն է հազարամյակների պատմություն ունեցող և քրիստոնեությունը 1700 տարի իր ինքնությունը դարձրած հայ ժողովրդի: Հնագույն քաղաքակրթություններին հասակակից մեր երկիրը ծաղկել ու բարգավաճել է աշխատասեր ու խաղաղասեր մեր ժողովրդի ջանք ու արարումով, դարձել քրիստոնեական հարուստ մշակույթի օրրան, որտեղ պահպանվել են նաև այլ մշակույթների արժեքներ և գտնվում են մեր պետության մասնավոր հոգածության ու խնամքի ներքո: Այսօր էլ հավատավոր մեր ժողովուրդը ապրում է և կառուցում իր հայրենիքի ազատ նոր կյանքը խաղաղության և ազգերի մեջ հարգանքի ու բարեկամության ձգտումով: Խաղաղարար ու հաշտարար բոլոր ջանքերին նաև` հոգևոր առաջնորդներիս այս հավաքին հայցում ենք Բարձրյալի օրհնությունը:

Առաջին անգամ Երևանում գումարվող ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության ժողովը շարունակությունն է ցայսօր եղած հանդիպումների` զորացնելու համար մեր համագործակցությունը` հանուն մեր ժողովուրդների կյանքում և աշխարհում բարոյական արժեքների ամրագրման, հոգևոր առաջընթացի և խաղաղության հաստատման ու արդյունավորման. ՙԽաղաղութիւն արարէք ընդ միմեանս՚ (Մարկ. Թ 49),- պատգամում է մեզ Ամենակարող և Բարեգութ Աստված:

Աշխարհն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առջև: Համաշխարհայնացման ներկա ընթացքների պայմաններում ինտեգրացվող տնտեսական, գիտական, մշակութային ձեռքբերումների կողքին լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս շարունակվող բռնություններն ու պատերազմները, դեռևս չհաղթահարած ընդհանուր տնտեսական և ֆինանսական ճգնաժամը, սոցիալ-քաղաքական ընդվզումները Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Ազգերի համակեցության ու համագործակցության, կրոնական և մշակութային երկխոսությունների կողքին վտանգվում են հոգևոր-բարոյական արժեքները, աճող բարեկեցությանն ու հարստությանը զուգահեռ ավելի մեծ տարածում են գտնում կարիքն ու աղքատությունը:

Առկա հրամայականների դիմագրավման և հակամարտությունների կարգավորման համար, մարդասիրական արժեքների տարածման և ժողովուրդների ազատ ապրելու ու իրենց հավատքը անկաշկանդորեն դավանելու աստվածապարգև իրավունքները հարգելու գործում էական է կրոնական առաջնորդներիս համագործակցությունը, քանզի հուզող հարցերի վճռման համար առաջնային նշանակություն ունեն բարոյական սկզբունքների արժևորումը, բարի կամքը, փոխհասկացողության ու հանդուրժողության ոգին, հարգանքը այլ ժողովուրդների ու մշակույթների նկատմամբ: ԱՊՀ երկրները բազմազգ ու բազմամշակույթ աշխարհ են ներկայացնում, որն ունի բարեկամության դարավոր ավանդներ: Այդ ավանդներն իրենց արտահայտությունը գտան նույնիսկ խորհրդային աստվածմերժության շրջանում և այսօր ավելի պիտի ամրանան ու զարգանան, երբ մեր ժողովուրդները իրենց ազատ, ինքնիշխան երկրներում վերականգնում են իրենց հոգևոր կյանքը, ձգտում ապրել հավատքով ու աստվածպաշտությամբ:

Մեր ընդհանուր առաքելությունից բխող պատասխանատվությամբ այսօր մենք համախմբվել ենք համագործակցաբար ուղիներ փնտրելու մեր ժողովուրդներին մտահոգող հարցերի կարգավորման համար: Ցավոք, քիչ չեն հակամարտությունների հետևանք հանդիսացող և լուծման կարոտ հրատապ խնդիրները, որոնց շարքում նաև` Ղարաբաղյան հարցը: Մեր ժողովրդի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների իշխանությունների ձգտումն է եղել կայուն դարձնել խաղաղությունը, ամրապնդել բարի հարաբերությունները և համագործակցությունը հարևան և բոլոր պետությունների ու ժողովուրդների հետ: Այդ ձգտումի վկայությունն էր նաև Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը, որն, ինչպես գիտեք, ընթացք չունեցավ Թուրքիայի ժխտողական դիրքորոշման պատճառով: Մեր ժողովուրդը շարունակում է մնալ խաղաղ բանակցային ընթացքով հարցերի կարգավորման դիրքերում, և մեր Եկեղեցին իր ամեն կարելիությամբ այսուհետ ևս պիտի աջակցի տարածաշրջանում և աշխարհում խաղաղության ամրապնդմանը, որպեսզի մարդիկ աստվածապարգև ազատ կյանքով հնարավորություն ունենան կառուցելու իրենց բարօր ու երջանիկ ներկան ու գալիքը:

Ուրախ ենք, որ միջնորդական ջանքերով և նախագահությամբ Նորին Սրբություն Կիրիլ Առաջին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի, ԱՊՀ կրոնապետերի Նախագահության նիստերին հարակից տեղի են ունենում նաև կովկասյան տարածաշրջանի հոգևոր առաջնորդներիս եռակողմ հանդիպումները: Միմյանց հանդեպ խորին հարգանքով և Ամենաբարձրյալի պատվիրած ու պարգևած եղբայրական սիրով մենք ձգտում ենք նպաստել մեր ժողովուրդների միջև առկա խնդիրների լուծմանը, փոխըմբռնման ոգու և բարի կամքի զորացմանը, երկխոսության արդյունավորմանը: Մենք վստահ ենք, որ այլընտրանք չկա խաղաղությանը, և հակամարտություններն ու խնդիրները իրենց լուծումը պիտի գտնեն խաղաղ բանակցային գործընթացներով, մարդկային հիմնարար իրավունքների պաշտպանության և միջազգային օրենքների հարգման ճանապարհով:

Պատմությունը շարունակ վկայում է, որ խաղաղությունը, կյանքի ներդաշնակ զարգացումն ու առաջընթացը կարող են մնայուն լինել և ուրախություն ու երջանկություն պարգևել, երբ հիմնված են արդարության, իրավունքի, ճշմարտության, հասարակության հոգևոր ներուժի ամուր հիմքերի վրա:

Բարձրապատիվ սիրելի եղբայրներ, հոգևոր այրեր, Աստված հնարավոր է դարձրել մեր այս հանդիպումը, որպեսզի կարողանանք մեր ժողովուրդների կյանքի հրամայականներին և խնդիրներին դիմագրավելու ուղիներ գտնել` պահպանելով նրանց խաղաղության մեջ և աստվածահաճո ընթացքներում: Մաղթում ենք, որ Աստծուց շնորհ ունենանք կրոնական առաջնորդներիս այս հավաքը դեպի իր նպատակը առաջնորդելու: Հայցում ենք Ամենակարող Աստծուց, որ արդյունավոր դարձնի համատեղ մեր աշխատանքը և զորացնի մեզ մարդկանց սրտերում ամրապնդելու սերն ու խաղաղությունը միմյանց հանդեպ:

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Մոսվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջին, մեր հանդիպման այս ուրախ առիթն ունենալով, այսօր վերստին շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով և քաջառողջ, արևշատ կյանքի Մեր բարեմաղթանքներով` Տիրոջ զորակցությունը հայցում Ձեզ ու Ձեր նախանձախնդիր ջանքերին, որ ի գործ եք դնում` ի սեր առավել արդար, բարի ու խաղաղ աշխարհի: Ամենայն բարյաց մաղթանքով, սիրելի եղբայրներ և բարձրապատիվ հոգևոր առաջնորդներ, շնորհակալության Մեր խոսքն ենք բերում Ձեզ, որ ժամանել եք Հայաստան և մասնակցում եք ԱՊՀ երկրների կրոնապետերի ժողովին, որը, վստահ ենք, բարի արձագանք պիտի գտնի մեր ժողովուրդների հավատավոր զավակների հոգիներում և արգասավորվի բարի արդյունքներով:

Մեր օրհնությունն ենք բերում և շնորհակալություն հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին` ժողովի աշխատանքներին բերած աջակցության համար:
Թող Աստված օրհնի այս ժողովը և զորակից լինի մեզ ու մեր ժողովուրդներին` բարին արարելու և մեր կյանքը Իր Սուրբ Կամքի համաձայն ապրելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում