Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին և Հենրիկ Մխիթարյանը հայտնվել են Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Մարկոս Պիզելին հիանալի հանդիպում անցկացրեց` «Մետալուրգ»-ի կազմում դառնալով դուբլի հեղինակ և մրցակցի պաշտպաններին ամբողջ հանդիպման ընթացքում պահելով լարվածության մեջ:
Մխիթարյանը նույնպես գերազանց հանդես եկավ և խաղի 75-րդ րոպեին գեղեցիկ գնդակ խփեց «Կարպատներ»-ի դարպասը: Այսպիսի խաղով Հենրիկը կարող է «Շախտյոր»-ի հիմնական կազմից դուրս մղել Ժադսոնին: