Անհայտ անձը Կեմերովոյում բարեգործական աճուրդի ժամանակ 7 միլիոն ռուբլով գնել է Armani պայուսակ, որը մեկ ամիս առաջ կինեմատոգրաֆիայի թագուհի Սոֆի Լորենը նվիրել էր Կեմերովոյի շրջանի նահանգապետ Աման Տուլեևին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Սոֆի Լորենը հոկտեմբերի սկզբին բացել էր «Կուզբաս-բարեգործության տարածք» մարաթոնը, որն ուղղված էր հիվանդ երեխաների բուժմանը: Նահանգապետի հետ հանդիպումից հետո, երբ Տուլեևը Լորենին նվիրել է սամույրե թիկնոց, դերասանուհին ի պատասխան նվիրել է իր կաշվե, մանուշակագույն, սև սրտիկներով և գոտիով, բնական քարերով զարդարված պայուսակը, որի վրա դրել է իր ստորագրությունը:
Պայուսակի նախնական գինը 900 հազար ռուբլի էր: Աճուրդի հաղթողը ցանկացել է անհայտ մնալ: