Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Ադրբեջանի իշխանություններին համեմատել են մաֆիոզ կլանի հետ

Սաբուհի Մամեդլի, Կովկաս
Կովկասյան լրատու # 570
12-ը դեկտեմբերի, 2010 թ.

Ադրբեջանի կառավարական օղակները, արձագանքելով WikiLeaks-ի կայքում` ԱՄՆ-ի դիվանագիտական խողովակների միջոցով հրապարակված շփոթեցնող տեղեկություններին, որոնք համեմատում են երկրի նախագահին մաֆիայի պարագլխի հետ, այս ամենում մեղադրել են ընդդիմությանը:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներից մեկի ծավալուն հուշագրի համաձայն` հանգուցյալ Հեյդար Ալիևին նախագահի պաշտոնում փոխարինած նրա որդին` Իլհամ Ալիևը, իր մեջ մարմնավորում է Հոլիվուդյան հայտնի «Կնքահայրը» ֆիլմի երկու հերոսներին` Դոն Վիտո Կորլեոնեի որդիներ Սոննի և Մայքլ Կորլեոնեների որակները:
«Բաքվում ընդունված է «Կնքահոր» հետ զուգահեռներ անցկացնել` այս համեմատությունների միջոցով բուն ճշմարտություններ հայտնաբերելով ոչ միայն Իլհամ Ալիևի, այլև նրա հոր` Հեյդար Ալիևի մասին, որը մարմնավորում էր Ադրբեջանի «կնքահորը»», – նշվում է հուշագրում:
Հուշագիրը պատմում է նաև այն մասին, որ արտաքին քաղաքականության հարցերում կրտսեր Ալիևը Մայքլ Կորլեոնեի պես զգուշավորություն էր ցուցաբերում, սակայն ներքին քննադատության նկատմամբ նրա զգայունությունը ստիպում է նաև նմանեցնել Ալիևին Մայքլի տաքարյուն եղբորը` Սոննիին:
«Կնքահայրը» ֆիլմը ժողովրդականություն է վայելում Ադրբեջանում, և Կորլեոնեների կլանի հետ համեմատության վրա հիմնված քննադատությունը ճիշտ նշանակետին էր դիպել:
Իշխանություններն այս ամենին արձագանքեցին` ակնարկելով, որ տարածաշրջանն ապակայունացնելուն ձգտող անհայտ ուժերն են նախաձեռնել փաստաթղթերի արտահոսքը՝ մեղադրելով ընդդիմությանը Wikileaks կայքում տեղ գտած տեղեկատվությունը տրամադրելու մեջ:
«Այս նյութը ոչ մի հիմք չունի: Դրա նպատակն է համաշխարհային առաջնորդների միջև անհաշտություն սերմանել Հարավային Կովկասում: Հավանաբար, այս ամենի ետևում որոշակի ուժեր են կանգնած: Ժամանակի ընթացքում այդ ուժերի բնույթը կպարզվի», – հայտարարել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
Իսկ իշխանական «Ենի Ազերբայջան» կուսակցության քարտուղար Ալի Ահմեդովը մեղադրել էր ընդդիմությանն Ադրբեջանին վարկաբեկելու մեջ:
«ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչների ամփոփ կարծիքների համար հիմք են հանդիսացել ընդդիմադիր թերթերի հրապարակումները, որոնք դժվարին կացության մեջ են դրել մեր երկիրը», – համոզված է նա:
Wikileaks-ի տարածած տեղեկատվության մի մասն էլ վերաբերում էր Ադրբեջանի նախարարներին և նրանց լայնամասշտաբ գործարար հետաքրքրություններին:
Կայքի տարածած տեղեկատվությունը մեծ բավականությամբ են ողջունել ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր բազմիցս են հայտարարել, թե կառավարությունը կոռումպացված է և թույլ:
Դեկտեմբերի 6-ին «Մուսավաթ» կուսակցությունը, ցնծությամբ ընդունելով իշխանությունների շփոթմունքը, հանդես էր եկել հետևյալ հայտարարությամբ.
«Չնայած իշխանությունները հերքում են Wikileaks-ի հրապարակումները, այդ տեղեկատվության մեծ մասը քաջ հայտնի է ադրբեջանական հասարակությանը, և դրա ճշգրտությունը կասկած չի հարուցում: Wikileaks կայքում հրապարակված գաղտնի փաստաթղթերը կրկին ապացուցեցին, որ կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներն են գլխավորում կոռուպցիան և կողոպուտը»:
Բազմաթիվ անկախ վերլուծաբաններ ևս համաձայն են Ադրբեջանի ներկայիս իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատության հետ:
«Կարելի է այս տեղեկատվությունը հերքող հայտարարություններ հրապարակել, ինչպես իշխանություններն են անում: Սակայն արդյունքում` գլուխն ավազի մեջ թաղող ջայլամի կնմանվենք: Փաստը մնում է փաստ: Գործարար ոլորտում եղած ամենամեծ ընկերությունները կամ պատկանում են կամ վերահսկվում են իշխանության բարձրագույն օղակների ներկայացուցիչների կամ նրանց բարեկամների կողմից: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Մի՞թե միայն բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամներն են ընդունակ մեծ բիզնես ղեկավարել: Հնարավո՞ր է դրան որևէ տրամաբանական բացատրություն տալ», – տարակուսում է «Ռեալ» ՀԿ-ի տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին:
Wikileaks-ի հրապարակումների արդյունքում անհարմար դրության մեջ էր հայտնվել նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը, որի խոսնակը հայտարարել էր, թե իրենց դիվանագիտական ներկայացուցիչն արդեն իսկ հանդիպել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ` իրադրությունը պարզաբանելու նպատակով:
Բաքվում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակ Թերրի Դևիդսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտահոգված էր տեղեկատվության արտահոսքով, որը վնասում էր դիվանագիտական աշխատանքին և միջազգային հարաբերությունների զարգացման փորձերին:
«Ադրբեջանը շատ կարևոր գործընկեր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար: Մեր երկրների միջև սերտ ռազմավարական համագործակցություն է ընթանում բոլոր բնագավառներում` ներառյալ անվտանգության, տնտեսության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ոլորտները», – հայտարարել է նա:

Սաբուհի Մամեդլին ազատ լրագրող է և IWPR-ի «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի անդամ:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում