News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է երեկ Հարավային Օսիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, որի հաղթողի անունը ցայժմ մնում է անհայտ.
«Վրաստանի Ցխինվալի շրջանում անցկացված, այսպես կոչված, նախագահական ընտրությունները Կրեմլում պլանավորված «միջոցառում» է։ Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, միջազգային հանրությունը չի դիտարկում որպես ընտրություն։ Կրեմլում պլանավորված այդ «միջոցառումը» ղեկավարում է պաշտոնական Մոսկվան, որը պատասխանատվություն է կրում դրա համար։ Մենք հուսով ենք, որ միջազգային հանրության արձագանքը չի ուշանա»։