ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները վաղը մասնակցելու են հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի դիտարկմանը։ Այդ մասին հաղորդում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը: Դիտարկման ժամանակ միջնորդները անցնելու են հայկական կողմից ադրբեջանական կողմը։
Ըստ նույն աղբյուրի` ԵԱՀԿ-ի առաքելությունը դիտարկումը անցկացնելու է Ադրբեջանի Ղազախի շրջանի Ջաֆարլի եւ Հայաստանի Տավուշի մարզի Կայան գյուղերը կապող ճանապարհին։
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր ժամանում են Երևան, որտեղ նախատեսված են նրանց հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։