Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Ժողովուրդ» օրաթերթը Գեղարքունիքի մարզպետի դեմ հակընդդեմ հայցով դիմել է դատարան

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ընդամենը մեկ անգամ մասնակցելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությանը` ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի, արձանագրեց, որ անգամ մարզպետի փաստաբանները չգիտեն` Պողոսյանը կաշառք վերցրել է, թե ոչ: Նրանք փոխարենը հայտարարեցին, որ «Մարզպետը կաշառք է վերցրել» վերնագրով հոդվածը օրաթերթն իրավունք չուներ գրելու, քանի որ «մարզպետը հանրային անձ է»:

Այսպիսով, «Ժողովուրդ»-ը եկել է այն եզրակացության, որ ԲՀԿ-ական մարզպետը չարաշահել է իր իրավունքները: Նա դատարանում վիճարկվող հոդվածը տպագրելուց հետո, մեկամսյա ժամկետում «Ժողովուրդ»-ին հերքման պահանջ չի ներկայացրել, (որը ներկայացնելու դեպքում կտպագրվեր): Սա նշանակում է, որ մարզպետն իրականում խնդիր է դրել օրաթերթից ստանալ 2.մլն դրամի փոխհատուցում (և 500 հազար դրամ` փաստաբանական ծախսեր)` «Ժողովուրդ»-ին ֆինանսական վնաս պատճառելու համար: Հայցվորն իր գործողություններով ցանկանում է նաև սահմանափակել օրաթերթի` տեղեկատվություն տարածելու իրավունքն ու ազատությունը, «Ժողովուրդ»-ին հարկադրել հրաժարվելու իր և իր գործունեության վերաբերյալ բացասական ինֆորմացիա տպագրելու և կարծիք արտահայտելու իրավունքներից:

Այս գործողություններով, ինչպես նաև իր հրապարակային արտահայտություններով Նվեր Պողոսյանը վիրավորել և զրպարտել է «Ժողովուրդ» օրաթերթի աշխատակազմին, քանի որ օրաթերթն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվել և ղեկավարվում է ՀՀ Սահմանադրության 27 և 42.1 հոդվածների, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի 1-ին կետի և 9 հոդ¬վածի 2-րդ կետի պահանջներով: Օրաթերթն իրականացրել և իրականացնում է մասնագիտական օրինական գործունեություն` մասնավորապես, վիճահարույց հոդվածում բառացի վերարտադրելով ինչպես Աննա Թորոսյանի, այնպես էլ Նվեր Պողոսյանի խոսքերը:

Այսպիսով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի, 8-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, «Ժողովուրդ»-ը Նվեր Պողոսյանից պահանջում է ընդամենը 1 (մեկ) լումա: Իսկ դատական ծախսերը չի պահանջում, քանի որ դատարան դիմելով ոչ թե ցանկանում է Նվեր Պողոսյանից գումար ստանալ, այլ պաշտպանել «Ժողովուրդ»-ի (խմբագրի և աշխատակազմի) պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Դատարանը հակընդդեմ հայցի շրջանակներում պետք է քննի և պարտադրի ԲՀԿ-ական մարզպետին տպագրելու հետևյալ տեքստը. «Ես` Նվեր Պողոսյանս, ներողություն եմ խնդրում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանից և աշխատակազմից` նրանց պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու (վիրավորելու և զրպարտելու) համար»:

Վաղը ժամը 11-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Ռուբեն Ափինյան), կքննվի «Ժողովուրդ»-ի դեմ ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանի ներկայացրած դատական հայցը: Հարությունյանը օրաթերթից պահանջում է 2 մլն դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում