ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ նոյեմբերի 26-ի, ժամը՝ 01-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Կյանք գյուղի կենտրոնական փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ նույն հատվածում կայանված մեկ այլ «ԳԱԶ-31029»-ի:
Պատահարի հետևանքով երկրորդ «ԳԱԶ-31029»-ի ուղևորը՝ 23-ամյա Կարեն Վարդանյանը տեղում մահացել է, իսկ 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց:
Վթարից հետո «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ի վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի:
Նույն օրը ոստիկանություն է ներկայացել 37-ամյա Բագրատ Գրիգորյանն ու հայտնել, որ «Ֆոլկսվագեն Տուառեգ» ավտոմեքենան պատկանում է իրեն, որը վթարի պահին վարել է ինքը:
Կատարվում է քննություն: