ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ դեռևս ՍԴ 2002 թվականի թիվ 350 որոշմամբ, Հայաստանում Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի նորմերը բարձրացվել են սահմանադրական նորմերի մակարդակի, ինչն էլ նշանակում է, որ ՀՀ Սահմանադրության և կոնվենցիայի նորմերի միջև հակասություններ չկան: Սակայն խնդիրը, ըստ Հարությունյանի, այն է, որ այդ նորմերը ձևախեղվում են իրավակիրառու պրակտիկայում: «Կոնվենցիայի հիմքում ընկած է իրավունքի գերակայությունը, որի վերաբերյալ մենք չունենք հասարակական մոտեցում: 2008 թվականին սահմանադրական մակարդակով մեթոդաբանական նոր մոտեցում է ցուցաբերվել, սակայն դա մնում է զուտ որպես սահմանադրական դեկլարացիա և ո՛չ իրավական պրակտիկա»: