Ավստրալիայում հենց խաղի ժամանակ կայծակի հարվածը սպանել է գոլֆիստին: Բնության տարերքի զոհը 65 ամյա Ջոն Հանթերն է: Ավստրալիական մամուլը տեղեկացնում է, որ Հանթերին զգուշացվել էր սպասվող ուժեղ քամու և վատ եղանակի մասին, բայց վերջինիս այդ փաստը չէր հուզել:
Նշենք, որ աշխարհում կայծակի հարվածից տարեկան մահանում է 2500-ից ավելի մարդ: