Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Համայն ռուսիո Կիրիլ պատրիարքի ինքնաթիռը։ Նրան դիմավորելու էին եկել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Հայաստանում ՌԴ դեսպանատան ու ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12.40-ին տեղի կունենա ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի եռակողմ հանդիպումը՝ Գարեգին Բ կաթողիկոսի, Կիրիլ պատրիարքի և Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև։