Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 27-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Վոլվո-Ս 40» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: