Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրում Դոնեցկի «Շախտյոր»-ը հյուրընկալվել էր «Կարպատներ»-ին: Միրչա Լուչեսկուի թիմը մրցակցին ջախջախեց 0:5 հաշվով, իսկ մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը հիանալի հանդիպում անցկացրեց:
Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման` 75-րդ րոպեին «Շախտյոր»-ի կազմում խփելով իր հերթական գեղեցիկ գոլը: Խորքից ստացած փոխանցումից հետո Դուգլաս Կոստան գնդակը գլխով հասցեագրեց Հենրիկին, իսկ վերջինս գնդակն ուղարկեց դեպի հեռավոր սարդոստայնը: