Ըստ տեղեկությունների, արդեն Երևան է ժամանել Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն: Մինչև վերջին պահը նրա այցի մասին հստակ որոշում չկար:
Հայաստանի մի շարք հասարակական խմբեր կտրականապես դեմ էին արտահայտվել Փաշազադեի այցին՝ պատճառաբանելով, որ Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին բազմիցս թշնամաբար արտահայտված կրոնական գործիչը մեր երկրում գտնվելու իրավունք չունի: