Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ վաղը ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Դիտարկումն անցկացվելու է Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղի մոտ։ Ադրբեջանական կողմից այն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա անձնական օգնական Վիլյամ Պրարոյը և դաշտային օգնական Անթալ Հերդիչը։
Հայկական կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը և դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Մարիուս Պուձինասը։
Ակնկալվում է, որ դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատելու են շփման գիծը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան են ժամանելու այսօր՝ նոյեմբերի 28-ին։