Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մահափորձ է կատարվել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Աբդել Ռահիմ Ալ-Քիբի դեմ:
Ինչպես հայտնում է իսապանական EFE գործակալությունը՝ վկայակոչելով Լիբիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին, մահափորձը կատարվել է կիրակի օրը: Տրիպոլիի արվարձաններից մեկում անհայտ անձինք կրակ են բացել վարչապետի և նրան ուղեկցող խմբի վրա այն պահին, երբ նրանք պատրաստվում էին մտնել պետական ռադիոկայանի շենք:
Կրակոցներից վարչապետը չի տուժել, սակայն նրա երկու թիկնապահները սպանվել են, 5-ը՝ վիրավորվել:
Լիբիայի անվտանգության ուժերը ձերբակալել են մահափորձի երկու կասկածյալների: