Արաբական լիգան Սիրայի դեմ ընդունել է նախադեպը չունեցող տնտեսական պատժամիջոցներ` մեկուսացնելով Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարությունը արդեն 8 ամիս շարունակվող բողոքի ցույցերը ճնշելու պատճառով:
Reuters-ը գրում է, որ Մեծ Բրիտանիաում վստահ են, թե պատժամիջոցները կարող են օգնել ՄԱԿ-ում ավելացնել աջակցությունը Դամասկոսի դեմ գործողություններում: ՄԱԿ-ը դեռևս 8 ամիս առաջ սկսված ապստամբության վաղ շրջանում հայտնել էր ցուցարարների դեմ Սիրիայի կառավարության կողմից ճնշում գործադրելու մասին` պահանջելով Ասադի հեռացումը իշխանությունից:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Սիրիայի անվտանգության ուժերը ապստամբությունների ընթացքում ավելի քան 3500 մարդ են սպանել:
«Պատժամիջոցները ներառում են Սիրայի բարձրագույն պետական պաշտոնյանների ճանապարհորդելու արգելքը, Սիրիայի Կենտրոնական բանկի հետ գործարքների և երկրում ներդրումների դադարեցումը»,- ասել է Կատարի վարչապետ և արտգործնախարար Շեյխ Համադը: