Tuesday, 16 04 2024
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում
ՀՀ ՄԻՊ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հակկինենի գլխավորած պատվիրակությանը
Իսրայելում հայտարարել են, որ կպահպանեն պաշտպանվելու իրենց իրավունքը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում
Հայաստանի երկու արբանյակները գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում
Ինժեներական քաղաքը պետք է լինի Հայաստանի այցեքարտերից մեկը. ԲՏԱ նախարար

Արևմտյան երեսպաշտություն

Երբ միջազգային տնտեսական կամ քաղաքական որևէ կառույց կամ որևէ գերտերության բարձրաստիճան դիվանագետ Հայաստանի զարգացման գրավական է համարում օլիգարխիայի դերի նվազեցումը և դրա համար կարևոր է համարում իշխանության քաղաքական կամքի առկայությունը, առնվազն մնում է միայն մտածել, որ այդ կառույցները, այդ կառույցների տարատեսակ պաշտոնյաները, գերտերությունների դիվանագետները կամ Հայաստանի հասարակությանը ծաղրում են, կամ պարզապես նրանք տառապում են ծերունական սկլերոզով:

Նրանք իսկապես իրավացի են, երբ Հայաստանի զարգացման առաջին նախապայմանների թվում միշտ մատնանշում են մրցակցային միջավայրի, ազատ տնտեսական և քաղաքական դաշտի, ձևավորումը, օլիգոպոլիաների դեմ պայքարը: Այդ առումով որևէ անոմալ բան չկա` նրանք իրավացի են: Քանի դեռ Հայաստանում չկա տնտեսական և քաղաքական ազատական դաշտ, անհնար է մտածել երկրի կայուն զարգացման մասին: Բայց խնդիրն այն է, որ ով-ով, բայց միջազգային կառույցներն ու գերտերությունների պաշտոնյաները այդ մասին խոսելու իրավունք կարծես թե չունեն: Նրանք իրենք են իրենց զրկել այդ մասին խոսելու իրավունքից:

Զրկել են` ճանաչելով Հայաստանի կեղծված ընտրությունների արդյունքները և աշխատելով այդ ընտրությունները կեղծած իշխանության հետ: Մինչդեռ ընտրությունները կեղծում է հենց օլիգոպոլիան, իշխանության և բիզնեսի յուրահատուկ սիմբիոզը, որը Հայաստանում տնօրինում է պետական կառավարման համակարգը, որը Սահմանադրությամբ ժողովրդին պատկանող իշխանության յուրացնողն է: Իսկ ընտրությունները կեղծվում են հենց այն բանի համար, որ այդ օլիգոպոլ սիմբիոզը ոչ միայն շարունակի տիրապետել պետական կառավարման լծակները, այլ տարեցտարի էլ ավելի մոտենա հարատևության բանաձևին: Եթե Հայաստանում օլիգարխիան և իշխանությունը ձեռք ձեռքի տված կեղծում են ընտրությունները, որպեսզի միշտ լինեն, ապա բնական է, որ ընտրություններից հետո նրանք չեն կարող քայլեր ձեռնարկել, որպեսզի դադարեն լինելուց:

Դա անտրամաբանական է: Հետևաբար անտրամաբանական է, երբ որևէ միջազգային կառույց կամ գերտերություն ընդունում է Հայաստանում գործող իշխանությանն ու աշխատում նրա հետ, բայց այդ ընթացքում էլ անընդհատ խորհուրդ է տալիս լուծել օլիգոպոլիաների հարցը: Ուրեմն, այդ կառույցները կամ ծաղրում են Հայաստանի հասարակությանը ակնհայտ ցինիզմով, կամ պարզապես չեն հիշում, որ իրենք ողջունել են այն ընտրությունները, որոնք նկարվել են օլիգարխիայի և իշխանության ձեռքով:

Այնպես որ, երևի թե վաղուց արդեն ժամանակն է բացարձակ որևէ ուշադրություն չդարձնել արտերկրից հնչող այդ հորդորներին և խորհուրդներին, քանի դեռ դրանց հեղինակները գործակցում են ոչ թե հասարակության հետ, որը պահանջում է արմատախիլ անել օլիգոպոլ համակարգը Հայաստանի զարգացման ճանապարհից, այլ գործակցում են այն իշխանության հետ, որին հորդորում են կտրել այն ճյուղը, որի վրա այդ իշխանությունը նստած է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում