Hermitage Capital ներդրումային հիմնադրամը հրապարակել է 100 էջանոց զեկույց «Մագնիտսկու խոշտանգումները և սպանությունը. ճշմարտության քողարկում պետական մարմինների կողմից» վերնագրով:
Ինչպես հաղորդում է РИА «Новости»-ին՝ վկայակոչելով իր մամուլի ծառայություն եկած հաղորդագրությունը, նախագահին առնթեր մարդու իրավունքի պաշտպանության խորհրդին ներկայացրած զեկույցում կա փաստաթուղթ, որը վկայում է իշխանությունների` Սերգեյ Մագնիտսկու բողոքների նկատմամբ անտարբերության և այդ բողոքների վրա աչք փակելու մասին:
Ըստ հիմնադրամի տեղեկության՝ զեկույցը հիմնված է պաշտոնական փաստաթղթերի, դատական նյութերի և հանրային հայտարարությունների վրա, բերվում են նաև Մագնիտսկու բողոքները, որոնցում պահանջում էր բժշկական օգնություն ցուցաբերել, և պետական մարմինների կողմից այդ բողոքների մերժումը:
Մագնիտսկու գործի հաշվետվությունն ուղղված է նախագահին առնթեր մարդու իրավունքների խորհրդի անդամներին, ԱՄՆ-ի, Կանդային և ԵՄ երկրների խորհրդարաններին: Զեկույցը հրապարակվել է Մագնիստսկու մահվան հետաքննության վերաբերյալ կայանալիք մամուլի ասուլիսի նախօրեին:
Հիշեցնենք, որ Սերգեյ Մագնիտսկին մահացել է 2009 թվականի նոյեմբերի 16-ին մայրաքաղաքային մեկուսարանում սիրտանոթային անբավարարությունից: