Ֆիլիպինների հարավում` Զամբոանգա քաղաքում, նոյեմբերի 27-ի երեկոյան հյուրանոցում տեղի տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 27 մարդ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, պայթյունը տեղի է ունեցել հյուրանոցի երկրորդ հարկում` 226 սենյակում, ինչի հետևանքով երկու մարդ տեղում մահացել են, իսկ երրորդը զոհվել է` հայտնվելով փլատակների տակ:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթել է ինքնաշեն պայթուցիկ: Ահաբեկչության մեջ իշխանությունները մեղադրում են տեղի ահաբեկչական խմբավորումներին: Այս պահին ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել:
Ֆիլիպինների հարավում գործում են մեծ թվով ծայրահեղ իսլամիստական խմբավորումներ, որոնք զբաղվում են մարդկանց առևանգումով և, ըստ իշխանությունների, ժամանակ առ ժամանակ ահաբեկչական գործողություններ են կազմակերպում: