ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը «Առաջին լրատվական»–ին հայտնում է, որ նոյեմբերի 27–ին, 20.18-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 72 շենքում այսօր տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շենքի 2-րդ մուտքում այրվում է էլեկտրական հաշվիչների վահանակը, ինչպես նաև այրվել են էլեկտրական մալուխներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:30-ին, մարվել՝ 20:34-ին։
Այրվել է 15 էլեկտրական հաշվիչ։