Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Անօթևան ընտանիքների ներսում ձևավորվել են մի քանի նոր ընտանիքներ. «Շիրակ կենտրոն» ՀԿ (տեսանյութ)

«Շիրակ կենտրոն» ՀԿ–ն այսօր տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, որ ՀՀ կառավարության աղետի գոտում բնակբաշխման կարգը սահմանող որոշման մեջ այս տարի աշնանը կատարած մի փոփոխության համաձայն՝ անօթևան ընտանիքներից բնակարաններ ստանալու նպատակով փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2011 թ. նոյեմբերի 1-ը:

Ըստ ՀԿ–ի՝ այս պահի դրությամբ Գյումրիի անօթևանների հերթացուցակում հաշվառված 3214 ընտանիքների կողմից բնակբաշխման հանձնաժողովին հանձնված գործերից 88-ը թերի են, 388-ը առհասարակ փաստաթղթեր չեն ներկայացրել, իսկ 294 ընտանիքներ էլ բնակբաշխման այս փուլում ենթակա չեն բնակարանային փոխհատուցման՝ այն պատճառաբանությամբ, որ այդ ընտանիքները երկրաշարժի ժամանակ կորցրել են կամ սեփական տներ, կամ նրանց ընտանիքների անդամներից ոմանք նախկինում բնակարաններով ապահովվել են՝ հաշվի առնելով կորցրած սենյակների թիվը:

«Շիրակ կենտրոնի» հավաստիացմամբ՝ թեև իրենք ընդհանուր առմամբ տեղյակ են անօթևան ընտանիքների կողմից փաստաթղթեր չներկայացնելու հիմնական դրդապատճառներին, այնուամենայնիվ, որոշել են այցելել այդ ընտանիքներին և տեղում ուսումնասիրել խնդիրը:

ՀԿ–ն ներկայացնում է տվյալներ, օրինակ, Գյումրիի կենտրոնական հատվածում` Գարեգին Նժդեհի փողոցի սկզբնամասում գտնվող կիսաքանդ հանրակացարաններից մեկի առաջին հարկում բնակվող 1-ին կարգի հաշմանդամ Աստղիկ Աղեկյանի ընտանիքի մասին. «Նրանք չեն կարողացել ամբողջովին համալրել իրենց 15 անձից բաղկացած ընտանիքի բոլոր անդամների փաստաթղթերը, ինչի պատճառով չեն օգտվելու բնակարանային փոխհատուցման իրենց իրավունքից: Իսկ այդ` նախկին հանրակացարանի շենքը, որտեղ նրանք ապրում են երկրաշարժից անմիջապես հետո, վաղուց վաճառվել է, և սեփականատերը պարտադրում է օր առաջ ազատել այն»:

Խնդիրն այն է, որ երկրաշարժից հետո՝ անցած 23 տարիների ընթացքում շատ անօթևան ընտանիքների ներսում ձևավորվել են մեկից մինչև մի քանի նոր ընտանիքներ, որոնք սակայն, գործող կարգի համաձայն, միասին ստանալու են մեկ բնակարան, բաղկացած այնքան սենյակներից, որքան նախկին մեկ ամբողջական ընտանիքը կորցրել է երկրաշարժի ժամանակ: «Իսկ շատ ընտանիքներում անդամների միջև կա անհամաձայնություն ստանալիք բնակարանի ապագա պատկանելիության վերաբերյալ, և մի մասը հրաժարվում է տրամադրել իրենց անձնական փաստաթղթերը, ինչի պատճառով հնարավոր չի լինում ամբողջացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթը և դիմել բնակբաշխման հանձնաժողովին»,– ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում