Այսօր Քիմ Քարդաշյանին չընդունողները ցանկանում են, որ բոլորը նշեն «Բոյկոտեք Քարդաշյանին» օրը` հրաժարվելով դիտել նրա նոր հեռուստաշոուն:
Քիմ Քարդաշյանին բոյկոտելու շարժումը սկսվեց անմիջապես նրա ամուսնալուծությունից հետո: Այն սկսվեց E!-ի կայքում տեղադրված խնդրագրի տեսքով, որով կայքին խնդրում էին Քիմին և նրա ընտանիքին հեռացնել հեռուստատեսությունից, մի բան, որ հեռուստաալիքը չէր էլ մտածել անել, քանի որ հաղորդումը իրականում մեծ վարկանիշ ունի:
Խնդրագիրը մինչ այժմ ունի 170000 ստորագրություն, որը շատ փոքր թիվ է հեռուստաշոուն դիտող միլիոնավոր մարդկանց թվի դեմ:
Բայց շարժման մասնակիցները չեն հուսահատվում, նրանք ցանկանում են, որ բոլորը նշեն այս օրը` չդիտելով այսօր սկսվող Kourtney & Kim Take New York հեռուստաշոուի առաջին թողարկումը: