Saturday, 25 03 2023
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան
Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը․ Պետրակովի և Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Կանգնեցրե՛ք Ալիևին, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ
Այս որոշումը հսկայական քաղաքական ռեսուրս է տրամադրում․ Տիգրան Եգորյան
Շախմատիստ` Գարրի Կասպարով
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վրաստանում չորս պատգամավոր զրկվել է մանդատից
Ծեծից հետո 15 կրակոցով սպանել է ծեծողի կնոջն ու վիրավորել ծեծողին

ԱՄՆ-ն, իրականում, վաղուց չի հավատում Ադրբեջանին

ԱՄՆ-ի` Ադրբեջանում այլընտրանքային ուժի փնտրտուքներին տեղեկացած ադրբեջանական իշխանությունը սկսել է կրոնական արմատականության պատկեր ստեղծելու ուղղությամբ ծրագրեր իրագործել երկրում, այս մասին «Ենի Մուսավաթ»-ին տեղեկություններ են հասել, համաձայն որոնց` WikiLeaks-ի ստեղծած աղմուկից շոկի մեջ հայտնված Ադրբեջանի իշխանությունը օրակարգ է բերել հիջաբի (գլխաշոր) արգելքը դպրոցներում` երկրում իսլամի գործոնը ուժեղանալու տպավորություն ստեղծելու համար:
Ըստ Թերթի` «WikiLeaks»-ի հրապարկումները ցույց են տալիս, որ աշխարհի մեծ մասում լուրջ հետաքրքրություններ ունեցող ԱՄՆ-ը, իրականում, վաղուց չի հավատում Ադրբեջանի նման ոչ դեմոկրատական երկրների իշխանություններին, տեղյակ է նրանց երկակի խաղերին և դոսյեներ է հավաքել այդ իշխանությունների դեմ: Այդ փաստաթղթերից պարզ է դարձել նաև, որ վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունը ԱՄՆ-ի առաջ հանդես է եկել հիմնականում Իրանի խաղաքարտով և իսլամի գործոնով: Ուստի «WikiLeaks»-ի աղմուկից հետո իշխանությունը սկսել է ուռճացնել այդ հարցերը և փորձում է օգտվել դրանից` Արևմուտքին սպառնալով իսլամով: «Դեմոկրատիայի, Ղարաբաղի հարցում, Իրանի հետ կապված ԱՄՆ-ի ծրագրերի իրագործման մեջ Արևմուտքի առաջ վստահությունը և հեղինակությունը կորցրած Ադրբեջանի իշխանության ներսում մի այնպիսի հստակ համոզմունք կա, որ ներկայիս հանգամանքներում, առանց ժամանակ կորցնելու, ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել այլընտրանք որոնելու: Այդ որոնումները կարող են բերել որոշակի ուժերի ակտիվանալուն, «WikiLeaks»-ի միջոցով ավելի սարսափելի գաղտնիքների բացահայտմանը, իշխանության ներսում ճաքերի և իշխանության կորստի: Այդ պատճառով էլ այժմ իշխանության առաջ մեկ ճանապարհ կա, որը Ադրբեջանում և ամբողջ տարածաշրջանում Արևմուտքի կենսական շահերին կտրականապես հակասող այլ այլընտրանքային ուժերի ի հայտ գալու պատկեր ստեղծելն է և դիմելն է Արևմուտքին` այդ ուժերի դեմ համատեղ պայքար տանելու համար»: «Ենի Մուսավաթ»-ի տեղեկություններով, վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքվում հավատացյալների հետ տեղի ունեցող բախումների, հիջաբի արգելքի թեման օրակարգ մտնելու հետևում հենց այդ հարցն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում