Ջենիֆեր Լոպեսի ու նրա նոր սիրեկան Կասպեր Սմարթի հարաբերությունները ավելի մտերմիկ են դառնում, և նրանց չի հետաքրքրում, թե ով այդ մասին ինչ կխոսի:
Զույգին գրկախառնված անցած շաբաթ նկարել էին Հավայան կղզիներում:
Mail Online-ը գրում է, որ 42-ամյա աստղը Գոհաբանության տոնն անցկացրել է Կաուայի կղզում իր երկվորյակների, ընտանիքի այլ անդամների և նոր ընկերոջ հետ:
Բայց ուրբաթ օրը միայն նրանց երկուսինն էր, և նրանք ողջ օրը միասին են անցկացրել: