Կառավարությունը խորհրդարանի օրակարգից հանել է օրենքի 24 նախագիծ: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ վարչապետից նամակ է ստացվել, որտեղ ասվում է, որ օրակարգից հանվել են «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը, «ՀՀ արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ դեռևս օրակարգի հետ կապված խնդիրներ կան, և իրենք հորդորում են ԱԺ նախագահին կառավարությունից պահանջել, որ օրակարգից հանվեն նաև Աղբահանության, Կենսաթոշակային բարեփոխումների և Լեզվի մասին օրենքը: