Բրազիլիայի Կալդաս-Նովաս քաղաքում կայացած շախմատի Աշխարհի պատանեկան առաջնության Մ-16 տարեկանների մրցապայքարում մեր երկրի ներկայացուցիչները մեդալներ չնվաճեցին:
9-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանն առավելության հասավ Դենիս Կադրիչի նկատմամբ և վաստակած 6.5 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:
Կարեն Գրիգորյանը, ումից սպասելիքները մեծ էին, վերջին տուրում պարտվեց Պոույա Իդանիին և 6 միավորով զբաղեցրեց 14-րդ տեղը: