Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Ինչո՞ւ են ստում մարդիկ

Ինչո՞ւ են մարդիկ ստում: Սա երևի թե այն հավերժական հարցերից է, որ շատերին է հուզում, շատերն են փորձում հոգեբանորեն հասկանալ ու պատասխան գտնել իրենց հուզող հարցերին:

«Առաջին լրատվական»-ը այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանի հետ:

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ստելը ծեծված թեմա է, սակայն շատ հաճախ են դրան անդրադառնում և փորձում հասկանալ ու այն բացատրել:

Հոգեբանի խոսքով, անառարկելի փաստ է, որ սուտը ներթափանցել է մարդկային կյանքի բոլոր հնարավոր ոլորտներ, բայց որ մերօրյա մարդուն ազնիվ լինելը դժվար է, դա էլ բավականին ակնհայտ է:

«Ինչո՞ւ են մարդիկ ստում. տարբեր պատճառներ են առանձնացվում. այն վատ դաստիարակությա՞ն արդյունք է, վատ բնավորությո՞ւն, թե՞ վատ սովորույթ: Տարբերակում, առանձնացնում են տարբեր եզրույթներ, օրինակ` սուտ, խաբեություն, անճշտություն, որոնք բովանդակային կողմով էլ տարբեր են», – ասաց Ա. Ղազարյանը` ընդգծելով, որ մարդիկ ստում են մի շարք պատճառներով, որոնց խորքային հոգեբանական կողմը անհնար է կարճ մեկնաբանությամբ բացատրել:

Իսկ առավել «երևացող» շերտի, այսինքն՝ պատճառների մասին խոսելիս, ըստ նրա, կարող ենք մի շարք պատճառներ թվարկել: Օրինակ` երբեմն մարդիկ ստում են, որպեսզի հասնեն իրենց նպատակներին, կարող են ստել իրենց մտադրություններն ի կատար ածելու, դուր գալու համար, ուրիշներին չնեղացնելու և չվիրավորելու համար, պատժից, պատասխանատվությունից խուսափելու համար, վախից (ճշմարտությունը չասելու համար), ստում են, երբ վախենում են նվաստանալուց:

«Մարդիկ ձգտում են մյուսների մոտ երևալ ավելի լավը, հաջողակ ու հարուստ, համարձակ և շնորհալի և այլն, այսինքն` իրենց իդեալական «ես»-ը ներկայացնեն իրականի տեղ: Ամեն դեպքում, մարդը հաճախ փորձում, ձգտում է հասնել իր իդեալական «ես»-ին, իր մեջ մշտապես կա ցանկությունը լինել այդպիսին: Եվ երբ նրանք «խաղում» են իրենց իդեալական «ես»-ը, ապա ձևացնում են, իսկ ձևացնելու մեջ կա այդ «անազնվությունը»: Ձևացնելու համար սուտն է պետք»,- ընդգծեց հոգեբանը:

Մարդիկ երբեմն «ինքնարդարանում են», փոքրիկ սուտ ասում՝ հանուն ինչ-որ բանի, հանուն խաղաղ հարաբերությունների, հանուն ինչ-որ լավ նպատակի և այլն: Եթե մարդն այս դիպաշարով շարժվի, ապա ստելը կարող է դառնալ ուղղակի սովորություն:

Ա. Ղազարյանի խոսքով` գործնական հետազոտություն կատարած հոգեբանները գտնում են, որ հաճախ մարդիկ նաև իրավիճակից կախված են ստում:

Հոգեբանական հիմքերից դիտարկելով` ստելը ինքնապաշտպանական մեխանիզմ է, որով անձը փորձում է պաշտպանվել, հավասարակշռել իրեն ֆրուստրացիաներից, իր կարծիքով՝ «մոտեցող վտանգից», այն իրավիճակներից, որի հետ հանդիպմանը նա հոգեբանորեն անպատրաստ է կամ վախենում է: Մարդիկ ստում են, երբ ինքնահաստատման խնդիր ունեն, ստում են, երբ թերարժեքության բարդույթ ունեն և ցանկանում են իրենց անձնական հարաբերություններում ավելին երևալ, չկորցնել դիմացինին, որին հավանում են կամ սիրում: Ստելը, այն էլ՝ պարբերաբար, առհասարակ հոգեբանորեն թույլ անձնավորության ցուցանիշ է:

Սուտը ունի թակարդ, խոսքը հոգեբանական կողմին է վերաբերում. օրինակ՝ երբ մի անձի ստի նպատակը շրջապատողների մոտ իր հաջողակության վերաբերյալ տպավորություն ստեղծելն է, հետո մտածում է, թե ինչ ճկուն է ինքը, որ կարողանում է այդ տպավորությունը թողնել: Սակայն շատ փոքրիկ «ցնցումի» դեպքում հօդս կցնդի իր այդ թողած տպավորությունը, և նա կընկնի իր «ռեգրեսիվ թակարդը», որը հարված է ինքնագնահատականին, քանի որ նույն մեխանիզմով էլ մտածում է, որ իրականում ոչնչի պիտանի չէ:

Հոգեբանի խոսքով` որոշ հեղինակներ էլ ստելու մի շարք տեսակներ (սոցիալական սուտ` սոցիալական հարաբերությունները պահպանելուն միտված) համարում են դրական մտադրություն, որը ոչ միայն ստողին է հարմար, այլև բխում է այլ մարդկանց շահերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում