Thursday, 25 04 2024
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին

ՆԱՏՕ՞, թե՞ ՀԱՊԿ. արժեհամակարգերի ընտրությունը քաղաքական օրակարգի հարց է

Օրերս հայաստանյան պատվիրակություն էր մեկնել Բրյուսել` ՆԱՏՕ-ի գրասենյակ, ճանաչողական այցով: Խմբի կազմում եղել են ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր` ՀՅԴ խմբակցությունից և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նույնպես եղել է պատվիրակության կազմում: Բրյուսելում նրա արծարծած որոշ հարցեր իշխանական վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների` որոշ հեռուստաընկերությունների և էլեկտրոնային կայքերի համար «հայրենասիրական» դասեր տալու առիթ են դարձել: Վերջիններիս դուր չի եկել այն, որ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) խախտման մասին խոսելիս Սաքունցը Ադրբեջանի հետ մեկտեղ նաև Հայաստանն է մատնանշել:

Այս փաստը առիթ հանդիսացավ, որ զրուցենք Արթուր Սաքունցի հետ:

«Առաջին լրատվական»-ին իրավապաշտպանը նախ տեղեկացրեց, որ այցի ընթացքում քննարկել են մի շարք ուշագրավ թեմաներ` ի՞նչ է ՆԱՏՕ-ն, ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններ, ՆԱՏՕ-Հարավային Կովկաս շփումներ, ՆԱՏՕ-Հայաստան Անհատական գործողությունների ծրագիր: Անդրադառնալով Բրյուսելում իր հայտարարությունների առիթով Հայաստանում բարձրացված աղմուկին և իրեն «դավաճանության» մեջ մեղադրելուն` Սաքունցը նշեց. «Հարցադրումներից մեկը, որը ես կարևորում եմ, ԵՍԶՈՒՊ-ն է, որը դեռևս 1990թ. Խորհրդային Միության օրոք է ստորագրվել: Հաշվի առնելով, որ ԼՂ կարգավորման ուղղությամբ գործում է ԵԱՀԿ ՄԽ-ը, որից երկուսը` ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ՆԱՏՕ-ի անդամ են, իմ հարցերից մեկը վերաբերում էր նրան, որ եթե դիտարկենք 2005-2006 թվականները, ապա ակնհայտ է, որ ռազմական ծախսերի աճ է գրանցվել և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, բնականաբար` առավելապես Ադրբեջանում:

Ուստի Ստամբուլյան համաձայնագրով սովորական սպառազինությունների սահմանափակման այդ վերահսկողության բացակայությունը և այդ կանոնների խախտումները արդյո՞ք մտահոգիչ չեն նաև ՆԱՏՕ-ի համար, որը Անհատական գործողությունների ծրագիր ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, մանավանդ որ` ԵԱՀԿ ՄԽ երկու համանախագահող երկրները ՆԱՏՕ-ի անդամ են: Այսինքն` տրամաբանությունը հետևյալն է. Զինված ուժերի բարեփոխումները, որոնք անխուսափելի են, չեն կարող ռազմական ծախսերի աճի հանգեցնել»:

Սաքունցը հավելեց, որ խնդիրն այն է, որ գործ ունենք մի կառույցի հետ, որը բոլորովին այլ արժեհամակարգի կրող է, և փաստ է, որ դա արդյունավետ համակարգ է: «Մենք գտնվում ենք այլ անվտանգության համակարգում` ՀԱՊԿ-ում, բայց նրա արժեհամակարգը մեզ հայտնի չէ: Հարցերից մեկը, որին ուշադրություն չեն դարձնում, հետևյալն է, ինչպե՞ս է ՆԱՏՕ-ն գնահատում բարեփոխումների տեսակետից այն գործոնը, որ Հայաստանը գտնվում է բոլորովին այլ անվտանգության համակարգում: Եթե Զինված ուժերի բարեփոխումներ է իրականացվում այդ արժեհամակարգոււմ` հակադրություն չի՞ առաջանում այն արժեհամակարգի հետ, որին մաս ենք կազմում: Սա լուրջ մարտահրավեր է: Գոնե առնվազն սահմանադրական նորմերի տեսակետից, կամ դեկլարացիաների մակարդակով որպես ժողովրդավարական պետություն կառուցելու հայտ ներկայացնելու տեսանկյունից պետք է կողմնորոշվենք դեպի այն արժեհամակարգը, որը համապատասխանում է մեր հռչակած սկզբունքներին: Դա ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգն է»,- շեշտեց Սաքունցը:

Սաքունցը կարևորում է ոչ միայն ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, այլև անդամագրման կուրսը. «Հայաստանի քաղաքական ուժերը մեր ընտրազանգվածի առջև պետք է հստակ հանդես գան, որ հասարակությունը կարողանա կողմնորոշվել: Չի կարելի հռչակելով ժողովրդավարական սզբունքներ` մնալ ռուսական կամ խորհրդային ռեակցիոն այդ համակարգի գերին… ՆԱՏՕ-ի անդամ բազմաթիվ երկրների մեջ բազմաթիվ կոնֆլիկտային իրավիճակներ են եղել, բայց Դաշինքը ցույց տվեց, որ դրանք կասեցվել են, թեև եղել են որոշակի լարվածություններ, օրինակ` Հունաստանի և Թուրքիայի միջև, բայց պատերազմական գործողություններ չեն բռնկվել… Ասինքն` Դաշինքը ոչ միայն զսպող, այլև հստակ անվտանգության համակարգ է»:

Սաքունցը նշեց, որ թեև իրավապաշտպան է, բայց հարցը դիտարկում է քաղաքական տեսանկյունից. «ՀՀ քաղաքական ուժերը, մանավանդ խորհրդարանական ընտրություններից առաջ, պետք է հասարակությանը հստակ մեսիջներ ուղղեն: Եթե մենք ժողովրդավարությանը «կողմ ըլլալով»՝ ավտորիտար համակարգերի մեջ ենք մնալու, դա արդեն լուրջ խնդիր է: Ըստ էության, մենք ընկել ենք ծուղակը: Ծուղակ ասելով՝ նկատի ունեմ ռուսական քաղաքական գերիշխանության գործոնը: Եվ եթե մեր քաղաքական ուժերը հստակ պատասխաններ չեն տալիս` դա շատ լուրջ մտահոգում է յուրաքանչյուր քաղաքացու, քանի որ այստեղ և՛ կյանքի իրավունքի, և՛ խոսքի ազատության իրավունքի, և՛ իրավական պետություն ունենալու արժեհամակարգի ընտրության հարց է: ՌԴ-ն ի՞նչ արժեհամակարգ է առաջարկում իր քաղաքացիներին, որը կարող է մեզ առաջարկել… Արժեհամակարգերի ընտրության հարցը դառնում է մեր քաղաքական օրակարգի կարևոր հարցերից մեկը, և ակնհայտ է, որ ՌԴ-ն ոչինչ չունի մեզ առաջարկելու»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը նկատեց, որ փոխանակ այսօր այս հարցերին անդրադառնան լրատվամիջոցները, դիսկուրսն այլ դաշտ են տեղափոխում: «Հերթական անգամ ջուր պղտորելը և կեղծ, պսևդոհայրենասիրական գնահատականներ տալը խոսում է այն մասին, որ առայժմ ժողովրդավարական արժեհամակարգի, որն ամենաարդյունավետ համակարգն է, դրա մեջ մտնելու կամքի բացակայությունն է մեզանում գերիշխում, իսկ դա շատ լուրջ մարտահրավեր է»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ փաստացի այսօր հայաստանյան քաղաքական ուժերը հետևողական չեն ոչ միայն ժողովրդավարական արժեքների առումով, այլև` անվտանգության համակարգերի ընտրության տեսանկյունից. «Ինչ անվտանգության համակարգ է ընտրում երկիրը, այնպիսին էլ երկիրն է: Քանի դեռ ՀԱՊԿ-ի անդամ ենք, մեզ մոտ ժողովրդավարություն չի կարող լինել: Այս փակուղուց դուրս գալու համար մեր քաղաքական բոլոր ուժերը պետք է սկսեն իրենց տեսակետները հայտնել, բոլորը պատասխանատու են, բոլորը այս հարցին պետք է հստակ պատասխանեն, թե այս ռուսական ճահճից ինչպե՞ս պետք է դուրս գանք»:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում