Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ովքե՞ր են ստացել գերմանական բանկի մարդասիրական ծրագրի փողերը

Լոռու «մայրաքաղաք» Վանաձորում բնակիչները մոտ 3 տարի առաջ լսել էին, որ մարդասիրական ինչ-որ ծրագիր է իրականացվելու, և շուտով իրենց բնակարաններում ջրամատակարարման խնդիրը կլուծվի:

Մինչ նրանք սպասում էին մշտահոս ջրին, «Առաջին լրատվական»-ի խմբագրություն հասած մի նամակի (այն ներկայացնում ենք որպես մտահոգություն) միջոցով տեղեկացանք, որ GITEC GmbH միջազգային խորհրդատվական ընկերությունը, «ՀայԳյուղՇինՆախագիծ» («ՀԳՇՆ») ՍՊԸ-ն, ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեն, «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի և «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր և տեխնիկական տնօրենները, ընդհանուր համաձայնության գալով, ոչ արդյունավետ են ծախսել «ՀՀ Լոռու մարզի (Վանաձոր) և ՀՀ Շիրակի մարզի (Գյումրի) մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վերականգնում» ծրագրերի իրականացման նպատակով KFW գերմանական զարգացման բանկի հատկացրած միջոցները: Մտահոգություն կա, որ վերականգնման և շինաշխատանքների իրականացումը չի համապատասխանում պայմանագրով նախատեսված շինարարական ստանդարտներին:

«ՀԳՇՆ» ՍՊԸ և GITEC GmbH համագործակցությամբ իրականցված նախագծերը չեն համապատասխանում ներկա իրավիճակին: Նրանք (առանց նախնական ուսումնասիրության, որի համար վճարվել են) օգտվել են 80-ականների գլխավոր հատակագծերից, ուր նշված էին ճանապարհներ, բայց իրականում երկրաշարժից հետո այդտեղ տնակներ են տեղադրվել ու նոր տներ կառուցվել: Սույն և չիրականացված այլ աշխատանքների համար վճարումներ կատարվել են KFW-ի կողմից, սակայն այդ աշխատանքների համար կատարված ծախսերը պետք է փակեն ՀՀ աղքատ բնակիչները` ջրի սակագնի բարձրացման հաշվին:

Լավատեղյակ աղբյուրի հավաստմամբ, «ՀԳՇՆ» ՍՊԸ-ն աշխատողների անունով ստացել է բարձր աշխատավարձեր, բայց վճարել է դրանց փոքր տոկոսը: Սույն ծրագրով նախատեսված ջրի որակական ու քանակական բարելավման փոխարեն իրավիճակը վատթարացել է: Ինչի՞ց: Օրինակ, պայմանագրում նշվել է` օգտագործել նոր նյութեր, սակայն Շիրակի մարզի Վանաձորի ճանապարհին գտնվող գյուղում (Մարալիկի հիմնական անցակետ) տեղադրվել են հին, ժանգոտ, բազմամյա օգտագործած խողովակներ:

Այս ամենն իրականացել է բոլոր կողմերի համագործակցությամբ (ՀՀ Ջրային տնտպետ կոմիտե, GITEC GmbH, «ՀԳՇՆ» ՍՊԸ, «Դորոժնիկ» ՍՊԸ, «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ և «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր և տեխնիկական տնօրեններ, միջազգային տնօրեն): Առանց աշխատանքներ իրականացնելու` վճարման վկայականներ են ստորագրվել և մեծ գումարներ են փոխանցվել «Դորոժնիկ» ՍՊԸ-ին:

Խնդրով հետաքրքրված` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎԳ) հարցադրումներ է ուղարկել «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ միջազգային գլխավոր տնօրեն Գարի Լի Սթոութին և «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Է.Վահանյանին: Իրավապաշտպան կազմակերպությանը հետաքրքրել է, թե ֆինանսական ի՞նչ միջոցներով են իրականացվում ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքները Լոռու մարզում, ո՞ր շինարարական կազմակերպությունն է կատարում դրանց վերանորոգման աշխատանքները, կա՞ն արդյոք պայմանագրեր, շինարարության կատարման նախագծեր (եթե` այո, ապա խնդրել են տրամադրել տվյալ փաստաթղթերի պատճենները): Բացի դա, հարց է ուղղվել այն մասին, թե Վանաձորի ո՞ր հատվածներում են ավարտվել ջրամատակարարման և ջրահեռացման վերանորոգման աշխատանքները, ովքեր են այդ աշխատանքները կատարող աշխատակիցները (անուն-ազգանունները, պաշտոնները, և նրանց համար սահմանված աշխատավարձի չափը):

Նշյալ հարցադրումներին օրերս արձագանքել է GITEC GmbH-ի Միջազգային գլխավոր տնօրեն, պարոն Գ.Լ.Սթոութը` նշելով. ««Լոռի ՋԿ» կողմից ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը ֆինանսավորվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով: Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ներդրումային ծրագրով աշխատանքներն իրականացվում է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնության միջև կնքված միջպետական համաձայնագրի շրջանակներում, Գերմանիայի զարգացման KFW բանկի ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

«Լոռի ՋԿ» կողմից ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ապահովման համար անհրաժեշտ վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնում է «Լոռի ՋԿ» ՓԲ ընկերությունը: Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ներդրումային ծրագրով աշխատանքներն իրականացնում է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն, իսկ նախագծային աշխատանքները և աշխատանքների տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է գերմանական GITEC GmbH և հայկական «ՀայԳյուղՇինՆախագիծ» կազմակերպության կոնսորցիումը: Շինաշխատանքների նախագծերի կազմումը և շինարարական աշխատանքների տեխնիկական փորձաքննությունն իրականացվում է GITEC GmbH կողմից, համաձայն «Դորոժնիկ» ՍՊԸ-ի և GITEC GmbH-ի միջև կնքված պայմանագրի: Այդ իսկ պատճառով պայմանագրերի և նախագծերի տեղեկատվության համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ կազմակերպություններին (խորհուրդ են տվել նրանցից ստանալ պատճենները)»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե կոնկրետ Վանաձորի որ հատվածներում են ավարտվել ջրամատակարարման և ջրահեռացման վերանորոգման աշխատանքները, Սթոութը պատասխանել է. «Սույն հարցի պատասխանը բավականաչափ ծավալուն է և պարունակում է առավել մանրամասն տեղեկատվություն, ուստի առաջարկում ենք Ձեզ հանդիպել մեզ, հարցերի և պատասխանների հստակեցումը ապահովելու նպատակով»: Ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներ կատարող աշխատակիցների անուն-ազգանունները, պաշտոնները և աշխատավարձի չափը նշելու մասով, պարոն Սթոութը կազմակերպությանը պատասխանել է. «Գործատուի կողմից ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը, այդ թվում` նաև աշխատավարձի չափի մասին, հակասում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին»:

Հ.Գ. Թե որքանով են այդ միջոցներն աննպատակ ծախսվել` հաստատել կամ ժխտել չենք կարող, քանի դեռ չկա անհարժեշտ ամբողջական տեղեկատվությունը, սակայն այս ծրագրերի նկատմամբ միջազգային վերահսկողություն իրականացնող պաշտոնյայի պատասխանը մի կողմից հաստատում է ծրագրի գոյությունը, մյուս կողմից էլ` անպատասխան թողած հարցերով խորացնում որոշ կասկածներ: Օրինակ` եթե սա մարդասիրական միջպետական ծրագիր է, այն պետք է լինի թափանցիկ: Եվ եթե ինչ-որ տեղ հասկանալի է անձի աշխատավարձի չափը չհրապարակելը (թեև պետական պաշտոնյաներինը հրապարակելու պրակտիկա կա), ապա ի՞նչ խնդիր կա աշխատակիցների, պաշտոնյաների անունները հրապարակայնացնելու մեջ:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում