Saturday, 20 04 2024
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը

Վրաստանը «վառում է» մաֆիայի «քոքը», իսկ Հայաստանը` մաֆիայի «բերքատվության» տեխնոլոգիա մշակում

ԱՊՀ-ում (եթե ոչ աշխարհում) առայժմ միակ երկիրը, որը մերժում է ԽՍՀՄ ռեժիմից մնացած` իշխանությունը քրեական աշխարհի հետ կիսելու մոտեցումը Վրաստանն է: Իսկ այդ հին ավանդույթը այսպիսին է. եթե իշխանությունը չի կարողանում շատ քաղաքական հարցեր (հատկապես ընտրությունների ժամանակ) ինքնուրույն լուծել, դիմում է քրեական աշխարհին` իշխանական թեկնածուին անցկացնելու հարցը նաև ազատազրկման վայրերի և թաղային հեղինակությունների միջոցով լուծելու համար: Դե հասկանալի է, որ հանցաշխարհն էլ այդ ծառայության դիմաց իր պահանջներն է դնում, ասենք` այս կամ այն աղմկահարույց գործը փակելու, մարդասպան թիկնապահին կամ ազգականին ազատելու համար: Եվ ստացվում է, որ իշխանությունը իր լիազորությունները կիսում է քրեական աշխարհի հետ` սեփական նախաձեռնությամբ կապելով իր ձեռքերը արատավոր երևույթների դեմ և դառնալով հասարակական պարսավանքի թիրախ:

Իսկ Սահակաշվիլին ինչպե՞ս պայքարեց գողական աշխարհի և կոռումպացված ոստիկանական համակարգի դեմ, երբ թվում էր, թե Վրաստանը մի 30 տարի հետո էլ չի հասնի Հայաստանի առաջընթացի` նույնիսկ չնչին տոկոսին: Թերևս, շատերն են հիշում, որ Վրաստանում հանցաշխարհն այնքան էր արմատավորվել, որ նույնիսկ կաթնակեր ջեպկիրներն էին իրենց տների առջև «շլագբաում» (արգելափակոցներ) դրած ռեկետ անում Վրաստանով անցնող հյուրերին: Դրանք մասնավոր «մաքսատների» պես մի բան էին, որոնցով անցնելու համար հյուրը նույնիսկ իր հագի շորերից կարող էր հրաժարվել և վճարել «մաքսատուրքի» փոխարեն: Եվ Սահակաշվիլին հանցաշխարհի դեմ հարցը շատ կտրուկ դրեց. «օրենքով գողերը» կամ ստորագրություն են տալիս, որ իրենք օրենքով գող կամ հեղինակություն չեն և հանգիստ ապրում են իրենց երկրում, կամ` ոտքները Վրաստան չի մտնում… Եվ վրացի «օրենքով գողերն» ու հեղինակությունները ցրվեցին ամբողջ աշխարհով մեկ. նույնիսկ Հայաստանում կտրուկ աճեցին վրացիների կողմից կատարվող հանցագործությունները:

Կտրուկ դրվեց նաև պետության «վզին նստած»` 50 մետր վազքից «ֆսսացող» ու կոռուպցիայի մեջ կասկածվող ոստիկանների հարցը. ով չհանձնեց ոստիկան դառնալու համար սահմանված ֆիզիկական նորմերը` ազատվեց ոստիկանական պարտականություններից: Եվ այդ «ցմփոր» ու «քրեականացված» զանգվածը համալրեց վրացական ընդդիմության շարքերը, և այսօր նրանք համատեղ ջանքերով փորձում են իշխանափոխություն անել:

Վրացական մաֆիան անցյալ տարվա գարնանը ակտիվորեն մասնակցել է Վրաստանի բողոքի ակցիաներին: Այդ մասին հայտնել էր կազմակերպված հանցավորության գծով Եվրոպայում ամենահայտնի փորձագետ Յուրգեն Ռոտտը` «Ամերիկայի ձայնին» տված բացառիկ հարցազրույցում և նշել, որ այդ մասին իրենք իմացել են ավստրիական, գերմանական, իսպանական, իտալական և շվեյցարական ոստիկանությունների համատեղ անցկացված «Յավա» օպերացիայից հետո: 66 էջերի վրա գրված առաջին հայտնի սկանդալային զեկույցը Ռոտտը դեռևս մայիսի սկզբին զետեղել էր իր բլոգում:

Ռոտտն արդեն 20 տարի ուսումնասիրում է կազմակերպված հանցավորությունը և արդեն 10 գիրք է հրատարակել այդ թեմայով: Իր հարցազրույցում Յուրգեն Ռոտտը հայտարարել էր, որ այդ ինֆորմացիան ավստրիական ոստիկանությունը ձեռք էր բերել հիմնականում հեռախոսազրույցների գաղտնալսումների արդյունքում: «Վրացական օրենքով գողերը զբաղվում էին դրամաշորթությամբ և բնակարանների մասսայական թալանով: Այդ սև փողերով նրանք փորձում էին կաշառել Վրաստանի ազդեցիկ պաշտոնյաներին, որպեսզի կարողանան ազդել Վրաստանի քաղաքականության և տնտեսության վրա: Հենց այդպես է գրված ավստրիական ոստիկանության եզրակացության մեջ», – հայտարարել էր Ռոտտը:

Նրա խոսքով` վրացի «օրենքով գողերի» գլխավոր նպատակը ԶԼՄ-ների միջոցով Վրաստանի քաղաքական համակարգի ապակայունացմանը հասնելն է: «Եզրափակիչ մասում ասվում է, որ գողերը անցյալ տարվա հանրահավաքների հիմնական ղեկավարներն էին: Նրանք փորձում էին կաշառել ներքին գործերի նախարարության առնվազն մեկ պաշտոնյայի, որպեսզի պաշտոնանկ անեն Վրաստանի իշխանությանն ու նախագահին: Իմ կարծիքով` դա պատասխանն էր իշխանությունների կողմից «օրենքով գողերի» դեմ ձեռնարկված միջոցառումների, որոնցով արգելվում էր նրանց գործունեությունը Վրաստանում: Իշխանափոխությամբ նրանք ցանկանում էին վերադարձնել իրենց կորցրած իշխանությունը:

Հասկանալի է` վրացի «օրենքով գողերը» կապեր ունեն Ռուսաստանի հետ, և սև փողերի մի մասը Վրաստան էր մտնում Ռուսաստանի միջոցով, որով էլ ֆինանսավորվում էր վրացական ընդդիմության մի մասը», -հարցազրույցում նշել էր փորձագետը: Վրացական մաֆիայի անդամների ձերբակալություններից հետո շատ հայտնի ազգանուններ դուրս լողացին. մեկը` Ավստրիայում առաջատար գործունեություն իրականացնող գող Զահալ Մախարբլիձեն է (նույն ինքը` Գլեխովիչը), Գոչա Անտիպովը և Ռուդիկո Գոգուաձեն: Վերջինը հայտնի է որպես Մխեդրիոնիի անդամ, «Ջորջիանտրանսօյլ» ընկերության ղեկավար: 1990-ականներից Գոգուաձեն հետախուզման մեջ էր Վրաստանի այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շևարդնաձեի զարմիկի` բիզնեսմեն Նուգզար Շևարդնաձեի դեմ սպանության պատվեր տալու համար, սակայն այն ժամանակ Ավստրիան մերժեց Վրաստանին` նրան էքստրադիցիա անելու հարցում: Գոգուաձեն օգտվում էր փախստականի կարգավիճակի արտոնություններից, ուներ կոնվենցիոն անձնագիր և տնօրինում էր Վիեննայում գտնվող վրացական ռեստորանը: Այն վրացական հանցաշխարհի ներկայացուցիչների գլխավոր հավաքատեղին էր:

Յուրգեն Ռոտտը նշում է. «Վրացի մաֆիոզ Ռուդիկո Գոգուաձեն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում միջնորդի դեր էր կատարում: Նա ստանում էր մաֆիայի սև փողերը և ուղարկում Ռուսաստանի ներկայացուցչին: Այնուհետև այդ փողերի մի մասը վերադառնում էր Եվրոպա, իսկ մի մասը ուղարկվում էր Վրաստան` գումարների փոխանցման արագ` Moneytrans համակարգով: Հետաքննության տվյալներով, այդ գործում մեծ դեր էր կատարում Ռուդիկո Գոգուաձեն: Ավստրիական և գերմանական ոստիկանությունների հետաքննական տվյալները հաստատում են, որ վրացական քրեական հանցախմբերը շատ լավ կապեր ունեն միմյանց, Ռուսաստանի և վրացական ընդդիմության մի մասի հետ: Ավելին` շատ դեպքերում մաֆիան տիրապետում էր եվրոպական ոստիկանության կողմից ձեռնարկվող գործողությունների մասին ինֆորմացիային: Քննությունը նաև պարզեց, որ Ռուդիկո Գոգուաձեն սև փողերի զգալի մասը փոխանցում էր վրացի օրենքով գող Գոչի Անտիպովի ընտանիքին: Նա շատ սերտ կապեր ուներ Մոսկվայում գտնվող Վրաստանի անվտանգության էքս-ղեկավար Իգոր Գեորգաձեի հետ: Վրացական մաֆիայի սև փողերը դեպի Ռուդիկո Գոգուաձե էին հոսում Հունաստանից, Ավստրիայից և Իսպանիայից, որտեղից էլ դրանք վերաբաշխվում էին», – հայտարարել էր Ռոտտը:

Իսկ ահա ավստրիական ոստիկանության զեկույցում ոչինչ ասված չէր վրացական ընդդիմության մասով, որոնց հետ վրացական մաֆիան կապ էր պահպանում: Նշված չէր այն անձի մասին, որին փորձել էր կաշառել վրացական մաֆիան: Նշված էր միայն այն, որ վրացական մաֆիայի գլխին «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին է, որը հրաշքով էր փրկվել «Յավա» օպերացիայից և այժմ, հավանաբար, թաքնվում է Հունաստանում: Չնայած դրան, Ռոտտի կարծիքով, մինչ այժմ էլ վրացական մաֆիան շատ ուժեղ է: Հարցին, թե փորձագետը ունի՞ ինֆորմացիա այն մասին, որ Վրաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձել են օգտագործել Լաշա Շուշանաշվիլու հնարավորությունները Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ, Ռոտտը նշում է. «Ես չեմ տիրապետում նման ինֆորմացիայի, թեև չեմ էլ ուզում հակառակվել, քանի որ նախագահ Սահակաշվիլին և նրա շրջապատն այնքան էլ մաքուր չեն, ինչպես կողքից երևում է»:

Այդուհանդերձ, որքան էլ Սահակաշվիլին անմաքուր լինի, նրա` քրեականների հետ իշխանությունը չկիսելու օրինակին փորձում են հետևել նաև Ռուսաստանում: Բայց դա առայժմ անհաջող փորձ է. էթնիկ հանցախմբերը շատ-շատ են, մետաստազի նման տարածված ու արմատավորված, նաև անկառավարելի` թեկուզ հենց ՌԴ տարածքային մեծության տեսանկյունից: Ի տարբերություն Ռուսաստանի` թեև Հայաստանը տարածքային առումով առավելություն ունի, այդուհանդերձ, չի կարողանում և չի ուզում ազատվել քրեական աշխարհի ծառայություններից: Արդյունքն այն է, որ մեզ մոտ նույնիսկ հանցագործությունների, այսպես ասած, որակն է ընկել. ինչքան փսլնքոտ ծամոնի գող կա, Հայաստանում է հավաքվել: Բա մի հատ Սահակաշվիլի չլինե՞ր` սանիտարական մաքրումներ աներ:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում