Երկուշաբթի օրը բնապահպանական հասարակական կազմակերպությունները բողոքի ակցիա կանցկացնեն ԱԺ շենքի առջև: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց իրավաբան Մերի Խաչատրյանը:
Նշենք, որ երկուշաբթի օրը ակցիա անցկացնելը պատահական չէ: ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սույն թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ քննարկվելու է նաև ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի» նախագիծը:
Նախագծին դեմ են բնապահպանական կազմակերպությունները, փորձագետերը, իրավաբաննները, քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ անդամները, քանի որ օրենքը նոր ձևով ընդունելու դեպքում նվազելու են հանրային քննարկումները և մի շարք այլ կետեր նշված չեն: