Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀԿ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ երեկ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել են Տարոն Մարգարյանն ու Կարեն Կարապետյանը: Այսօր գործադիրի նիստը կշարունակվի, և կկայացնեն որոշում, թե ում են առաջադրում Երևանի քաղաքապետի պաշտոնում: Ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանին, Ա. Զաքարյանը տեղեկացրեց, որ նրան ՀՀԿ-ից հեռացնելու հարցը դեռ չի քննարկվել: Պատասխանելով լրագրողների հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք արտահերթ ընտրությունների հավանականություն, նա առաջարկեց ընդդիմությանը՝ մտածել հերթական ընտրությունների մասին: