Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Extra Jus. Ինչո՞ւ միլիացիան ոստիկանություն չի դառնում

2003թ. Հայաստանի ներքին գործերի նախարարությունը դարձավ ոստիկանություն: Սակայն բովանդակային ոչ մի բարեփոխման չենթարկվեց: Նույն մարդիկ` իրենց նույն մեթոդներով մնացին իրենց տեղերում:
Ոստիկանությունը, որը պետք է ապրեր նոր օրենքով, լավ կամ վատ, արդեն էական չէ, մնաց նույն հին միլիցիան` անձնակազմով, կազմակերպվածությամբ և, գլխավորը, ինստիտուցիոնալ առումով:

Ինստիտուցիոնալ վակուումի զգացողությունը առաջանում է նրանից, որ մեր երկրում ցանկացած պետական հաստատություն գործում է տիտղոսային գործառույթներից և ֆորմալ պաշտոնական կառուցվածքից անդին` հենվելով ներքին կոնվենցիաների, հին բարքերի և կորպորատիվ էթիկայի վրա: Եթե չհամեմատենք իրականությունը գեղեցկության և գերատեսչությունների ու կազմակերպությունների մասին օրենքներում ամրագրված գործառույթների հետ, այլ ուղիղ նայենք «թիրախին», լավ նկատելի է, որ պետծառայության համակարգն ընդհանրապես և նրա ցանկացած ստորաբաժանում մասնավորապես, իրենցից ներկայացնում են բարձր ինստիտուցիոնալացված կորպորացիա` խաղի կայուն, ներքին կանոններով, ուժեղ երաշխիքներով և անջատված արժեքներով: Ոստիկանությունն էլ այստեղ բացառություն չէ:

Պետական մեքենայի մյուս տարրերից այն տարբերվում է նրանով, որ հենց վերջինիս է հանձնարարված փաստացի չգործող քրեական դատարանների պայմաններում խաղաղ բնակչության նկատմամբ գործնականում անվերահսկելի ճնշում կիրառելու իրավունքը: Նշանակում է` իր ներքին ինստիտուցիոնալ կառուցվածքը դրսի ճնշումներից պաշտպանելու նրա հնարավորությունները անասելիորեն մեծ են, քան ավելի խաղաղ գերատեսչություններինը, անգամ բանակինը, որը սեփական քաղաքացիների նկատմամբ բռնություններ գործադրելու մանդատ չունի:

Մնացած ամեն ինչ մեծ նշանակություն չունի, ցանկացած ֆորմալ կանոն արհամարհվելու կամ մեկնաբանվելու է այնպես, որ նվազագույնը չխանգարեն կորպորացիայի երաշխավորված գործունեությանը, առավելագույնը` պաշտպանեն դրա անդամներին, կամ էլ, ինչը սովորաբար հանգեցնում է ողբալի հետևանքների, մշակվելու են այնպիսի կանոններ և միջոցներ, որոնք թույլ են տալիս դրսից դիտորդի համար կանոններին հետևելու պատրանք ստեղծել: Կայուն և փակ սոցիալական հաստատությունները, որոնք բացի այդ, լավ հարմարվել են «չներգրավվածների» և «ընդհանուր շահերի դավաճանների» մաքրմանը, այդկերպ չեն կործանվում, իսկ նորմալ ոստիկանություն ստանալու համար պետք է հենց փոխել ոչ պաշտոնական կոնվենցիաներն ու կառույցները, որոնց շրջանակներում էլ այսօր գործում է ոստիկանությունը:

Դրանք ոչնչացվում են միջոցներով, որոնք խախտում են կառույցի սոցիալական ամբողջականությունը, և եթե բարեփոխիչներն իրենց զինանոցում չունեն ակնհայտորեն ահաբեկչական միջոցներ (հուսանք, որ չունեն), որոնցով, օրինակ, կործանվեց գողական օրենքը, միակ ելքը մնում է «ցրել ժողովրդին ու նորից հավաքել»:

Ցավոք, չնայած ամենապարզ տարբերակի գրավչությանը, Հայաստանը սկզբունքորեն չի կարող գնալ վրացական ուղով, և բանն այստեղ ամենևին էլ քաղաքական կամքի բացակայությունը չէ: Փողոցում թողնելով տասնյակ հազարավոր թերի կրթված երիտասարդների, որոնք իրենց հացը վաստակում են կազմակերպված բռնությամբ, սովոր են լիակատար անպատժելիության, Հայաստանի իշխանությունը կստանա հանցավորության այնպիսի ահռելի բռնկում, որ 90-ականների սկզբի ալիքը մեզ թեթև մարմնամարզություն կթվա: Այդ թվում կազմակերպված հանցավորության առումով. շորթման, խմբակային երաշխավորության, ապօրինի բռնության փորձ ոչ բոլորն ունեն, բայց կա զգալի քանակի մոտ: Նրանց մեծամասնությունը սովոր է ամեն օր օրենք խախտել:

Այնպես որ, ստիպված ենք աշխատել եղածի հետ: Բայց ոչ պաշտոնական կապերի, որոնց վրա հենվում են չարորակ կառույցները, վերացման առավելագույնս արդյունավետ միջոցը բոլորովին հակառակն է ենթադրում: Անհրաժեշտ է ֆորմալ կազմակերպված հաստատության առավելագույն փոփոխություն, լիազորությունների վերաբաժանում, հին ստորաբաժանումների վերացում և միաժամանակ նորերի ստեղծում, զգալի կրճատումներ` արտաքին, քաղաքացիական կառույցի վերահսկողությամբ:

Նաև կադրերի առավելագույն խառը ընդգրկում, որպեսզի նախկին երկու ծառայակիցները, որոնք կշարունակեն ուս ուսի ծառայել, բառացիորեն դառնան թանգարանային նմուշներ: Այո՛, նման միջոցները անխուսափելիորեն կհանգեցնեն անասելի ներքին «այլանդակության» և միլիցիայի առանց այդ էլ ցածր արդյունավետության ժամանակավոր անկման: Բայց դա գոնե թույլ կտա հուսալ, որ բարեփոխումների մեկնարկ է տրվել: Հակառակ դեպքում, ըստ էության, ոստիկանությունը կմնա գուլյանների և խալաֆյանների նման անպաշտպան քաղաքացիներիս համար «ինքնասպանվելու» հարմար որջը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում