Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նոր երկխոսության ուրվականը

Հայկական մամուլը տեղեկություն է հրապարակել, որ խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մասնակցելու են միասին, այսինքն՝ միասնական ցուցակով: Դե այն, որ ԲՀԿ նախագահ Ծառուկյանը վերահաստատեց փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրին իր հավատարմությունը, զարմանալի չի դարձնում միասնական ցուցակով գնալու հեռանկարը: Ի վերջո, այդ հուշագիրը միայն միասնական ցուցակի դեպքում կարող է ստանալ քաղաքական և, ընդհանրապես, որևէ տրամաբանություն: Բայց այստեղ, իհարկե, էականը հուշագրի տրամաբանությունը չէ, այլ ներիշխանական զարգացումների տրամաբանությունը:

Փաստացի, եթե ԲՀԿ-ն մասնակցում է ՀՀԿ հետ միասնական ցուցակով, դա նշանակում է, որ Հայաստանում ստեղծվում է բոլորովին նոր քաղաքական իրավիճակ՝ անգամ հետընտրական առումով: Եթե ԲՀԿ-ն մասնակցի միասնական ցուցակով, ապա անկասկած է, որ այդ ցուցակում է լինելու նաև «Օրինաց Երկիրը»: Հետևաբար ստացվում է, որ ինքնին արդեն հարցականի տակ է դրվում քաղաքական իշխող կոալիցիա հասկացությունը, որովհետև առնվազն աբսուրդի թատրոնի կվերածվի թե՛ քաղաքական պրոցեսը, թե՛ խորհրդարանը՝ եթե միասնական ցուցակով մասնակցած եռյակը հետո առանձին-առանձին ստորագրի կոալիցիոն նոր հուշագիր:

Սերժ Սարգսյանը գտել է կոալիցիան ցրելով պահպանելու կամ պահպանելով ցրելու տարբերակը: Այլ կերպ ասած՝ միասնական ցուցակի պարագայում պարզ է դառնում, որ քաղաքական դաշտում ընդհանրապես դադարում են գոյություն ունենալ ԲՀԿ և ՕԵԿ անունը կրող կուսակցությունները, և մենք գործ ենք ունենում միատարր իշխանության հետ: Իսկ դա նշանակում է քաղաքական իրավիճակի արմատական շրջադարձ: Բանն այն է, որ ձևավորելով միատարր իշխանություն՝ Սերժ Սարգսյանն այդուհանդերձ չի լուծում Հայաստանի քաղաքական ճգնաժամը, որը գալիս է իշխանության ոչ լեգիտիմությունից: Բայց փոխարենը նա լուծում է այդ ճգնաժամի, այսպես ասած, առաջին փուլը կամ ավելի ճիշտ՝ ապահովում է այդ ճգնաժամի լուծման առաջին փուլը, այսպես ասած՝ ենթալուծում է ապահովում: Այսինքն՝ ճգնաժամը հաղթահարվում է իշխանության մասով, իսկ ընդհանուր դաշտի՝ հասարակական-քաղաքական իմաստով այն, իհարկե, շարունակում է մնալ:

Այստեղ էլ, բնականաբար, Սերժ Սարգսյանի համար առաջանում է անհրաժեշտություն՝ գտնել կոալիցիոն նոր գործընկերներ, հասարակական-քաղաքական ճգնաժամի մյուս՝ իշխանությունից ոչ պակաս հարթություններում հանգուցալուծում գտնելու համար, այլապես իշխանության հարթությունում գտած լուծումները կարող են լինել խիստ ժամանակավոր:

Այդ համատեքստում կարծես թե իրատեսական են դառնում կոալիցիոն որոնումները ընդդիմության դաշտում՝ Կոնգրեսի, «Ժառանգության» և Դաշնակցության շրջանում: Ում կընտրի Սերժ Սարգսյանը որպես նոր գործընկեր՝ կընտրի մեկի՞ն, երկուսի՞ն, թե՞ երեքին էլ: Իսկ այդ երեքից ո՞վ կհամաձայնի ստանձնել Սերժ Սարգսյանի նոր կոալիցիոն գործընկերոջ դերը և ի՞նչ պայմանով: Չէ՞ որ իրավիճակն այնքան նուրբ է, որ ընտրությունը կարող է տվյալ ընդդիմադիր ուժին ընդամենը նոր գեղամյանի կամ նոր արթուրբաղդասարյանի վերածել:

Էականն, իհարկե, այն պայմաններն են, որով ընդդիմադիր ուժերը կարող են դիտարկել Սերժ Սարգսյանի հետ գործակցելու տարբերակները: Իրադարձությունների որոշակի զարգացման պարագայում դա ամենևին էլ դատապարտելի տարբերակ չէ: Ամեն ինչ կախված է օրակարգի հարցերից և դրանց հանդեպ առարկայական մոտեցումներից:

Ամենագլխավոր պայմանն, իհարկե, կարող է լինել բացարձակ թափանցիկությունն ու հրապարակայնությունը՝ հանրային լիակատար հաշվետվողականությունը, որպեսզի չդառնանք ընդամենը նոր «երկխոսության» հին պերճանքի ու թշվառության ականատեսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում