Այսօր հայտնի Լարի Քինգը, որն աշխարհում հայտնի է որպես «հեռուստատեսության թագավոր» (Քինգ անգլերենից թարգմանաբար նշանակում է թագավոր), կանցկացնի իր վերջին թոք շոուն ուղիղ եթերում:
Նրա շոուն տեղ է զբաղեցնում Գինեսի ռեկորդների գրքում որպես եթերում գտնվող միակ հաղորդումը, որն անընդմեջ վարել է նույն մարդը:
CNN-ը գաղտնի է պահում, թե ով է լինելու Քինգի վերջին հյուրը: 77-ամյա Լարի Քինգն անցկացրել է 50 հազար հարցազրույց աշխարհի ամենահայտնի մարդկանց հետ:
Նրա հեռանալը բնութագրում են որպես հեռուստատեսության մեջ մի մեծ փուլի ավարտ, քանի որ Քինգը դարձել էր 20-րդ դարավերջի հեռուստատեսության խորհրդաննիշը և ձևավորել էր ոճ, որը հետագայում տարածվեց ողջ աշխարհում: