Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մտանք «ձմեռային քուն»

Եվ այսպես, երեկ Հայ ազգային կոնգրեսը փակեց քաղաքական տարին` հայտարարելով, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա փետրվարին: Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հայտարարեց, որ փետրվար-մարտին նշանակալի իրադարձություններ կարող են սպասվել Հայաստանի քաղաքական կյանքում: Ըստ ամենայնի, տարին փակած կարելի է համարել նաև իշխանության մասով: Դեկտեմբերը երևի թե հանդարտ կանցնի, աղմկոտ պաշտոնանկությունների շարան չի լինի: Հայաստանի քաղաքական կյանքը թերևս «ձմռան քուն» է մտնում, իհարկե՝ գարնանը գերակտիվանալու աներկբա հեռանկարով, որովհետև գարնանը թեժ շրջան է մտնում նախընտրական մթնոլորտը:

Դեռ գուցե վաղ է տարին ամփոփել, սակայն այդուհանդերձ կարելի է ասել, որ այն ընդհանուր առմամբ քաղաքական զիգզագի տարի էր: Գարնանը եղան Հայ ազգային կոնգրեսի գերբազմամարդ հանրահավաքները, եղան որոշակի մարտավարական հաջողություններ քաղբանտարկյալների ազատ արձակման, Ազատության հրապարակում հանրահավաքների վերսկսման առումով: Հետո եղավ երկխոսությունը, որից հետո, սակայն, արձանագրվեց սրընթաց վայրէջք, երկխոսությունը հայտարարվեց անհույս և մերժվեց, իշխանությունը սկսեց կադրային փոփոխություններով մթնոլորտ թելադրել, իսկ տարվա իր վերջին հանրահավաքում էլ Կոնգրեսը հայտարարեց ԲՀԿ-ի հետ համատեղ շարժվելու պատրաստակամության մասին` իհարկե դնելով որոշակի պայմաններ:

Տարվա կտրվածքով ներքաղաքական այդ զիգզագը կամ ոլորանները, հանրության մեջ գլխապտույտից բացի երևի թե ուրիշ բան չառաջացրին: Հայաստանի ներքաղաքական կյանքը մարդկանց համար սկսել էլ ավելի անհասկանալի դառնալ, սկսեցին է՛լ ավելի խորհրդավոր և «իմաստուն» դառնալ ընդդիմության քաղաքական հայտարարություններն ու սխեմաները, իշխանությունը սկսեց գլխապտույտ առաջացնել իր կադրային փոփոխությունների շարանով: Եվ առաջիկայում կարծես թե չի նշմարվում, որ առկա պրոցեսում կգտնվի մեկը, որը կդադարեցնի այդ գլխապտույտը և ներքաղաքական պրոցեսում հասարակությանը պարզ, նրա կյանքին անմիջականորեն մոտ և շոշափելի մեսիջներ կհղի:

Ահա այդ իրավիճակում է ներքաղաքական պրոցեսը մտնում «ձմեռային քուն»՝ հանրության գլուխը պտտեցրին, իսկ իրենք իրենց համար հանգիստ կքնեն, էներգիա կկուտակեն, ու երբ ուր որ է հանրության գլուխը պետք է հանգստանար այդ պտույտներից, կբացվի նախընտրական թեժ շրջանն ու… նորից գլխապտույտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում