Ինչպես հայտնում է Rbc.ru-ն, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը պահանջել է հետ կանչել 41 դեսպաններին, ինչպես նաև 4 բարձրաստիճան դիվանագետների, այն բանից հետո, երբ պաշտոնական հետաքննությամբ պարզվել է, որ նրանք կոմունիստների կառավարման շրջանում եղել են գաղտնի գործակալներ։ Վարչապետի խոսքերով, միանգամայն անընդունելի է, որ նրանք շարունակել են զբաղեցնել իրենց պաշտոնները։
Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենովը իր հերթին հայտարարել է, թե կառավարությունը Բուլղարիայի նախագահ Գեորգի Պիրվանովին խնդրելու է դեսպանների և մի շարք այլ դիվանագետների հարցով, ովքեր ենթադրաբար ՊԱԿ-ի գործակալներ են եղել, մանրամասն ստուգում իրականացնել։ Նախարարի խոսքերով, բուլղարական օտարերկրյա 114 ներկայացուցիչությունների գրեթե կեսը մինչև հիմա ղեկավարում են խորհրդային նախկին հետախույզները։