Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

«Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին գործակցության բացահայտ առաջարկ չի արել»

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ երեկվա հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը համագործակցության բացահայտ առաջարկ արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. նա գտնում է, որ խոսքը վերաբերում էր ոչ թե կոնկրետ ԲՀԿ-ին, այլ քաղաքական բոլոր այն ուժերին, որոնք դեմ են հայաստանյան կլանաօլիգարխիկ համակարգին: Այս մասին Եղիազարյանը հայտարարեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«ԲՀԿ-ին որևէ առաջարկ չի եղել: Այսօր խոսակցություններ են հնչում, որ ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ն իբր թե օգնել է ԲՀԿ-ին: Միանգամից ասեմ, որ նման բան չի եղել: Բայց միևնույն ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանն, այո, փաստեց, որ ՀԱԿ-ը, տվյալ վայրում թեկնածու չունենալու պարագայում, միշտ կլինի այն քաղաքական ուժի հետ, որը դեմ է կլանաօլիգարխիկ համակարգին: Ահա՝ ինչ է ասել ՀԱԿ առաջնորդը: Մեկնաբանությունը, որ նա առաջարկ է արել ԲՀԿ-ին, ճիշտ չէ: Առաջարկ է արվել ցանկացած ուժի, ուղղակի ասվել է, որ ՀԱԿ-ը միշտ կօգնի այն քաղաքական միավորին, որը դեմ կլինի քրեաօլիգարխիկ համակարգին»,- նկատեց Գուրգեն Եղիազարյանը:

Հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդում ՀԱԿ առաջնորդի կողմից հնչեցված այդպիսի առաջարկը, պատասխանեց՝ երկիրն ստեղծված իրավիճակից հանելու համար ուժերի կոնսոլիդացիայի: «Այս հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀԱԿ-ի քաղաքական պայքարը նպատակ չունի աթոռներ վերցնելու: ՀԱԿ-ը բաց է, համեցեք, և եթե դեպի նույն նպատակն ենք գնում, առաջ շարժվենք միասին»,- ամփոփեց ՀԱԿ անդամը:

Նշենք, որ մամուլը ՀԱԿ-ի երեկ կայացած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի համապատասխան հատվածը հակված է դիտարկելու որպես ԲՀԿ հետ համագործակցության բացահայտ առաջարկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում