Հայաստանում «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում այսօր անցկացվեց «Նորարար ուսուցիչներ» հայաստանյան երկրորդ ֆորումը: ՀՀ ԿԳՆ և «Microsoft» ընկերության միջև «Գործընկերներ ուսման ոլորտում» հուշագիր ստորագրվել, որն էլ սահմանում է ԿԳՆ և «Microsoft» ընկերության համագործակցությունը:«Microsoft» ընկերությունը և «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագիրը մեծ տեղ է տալիս կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը: ՀՀ ԿԳՆ-ն և «Microsoft»-ն ընդունում են դպրոցներում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հասանելիության, դրանց կիրառման, բարելավման անհրաժեշտությունը և համատեղ ջանքերով ուղիներ որոնում դրանք իրականացնելու ուղղությամբ: