Ոստիկանության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հաստատում են, որ նոյեմբերի 25-ի ժամը 21:00-ի սահմաններում Երեւանի Զավարյան 64 շենքի տարածքում օդ կրակոցներ արձակած անձը գործարար Աշոտ Ղազարյանն էր, ով այդ պահին եղել է գինովցած:
Աշոտ Ղազարյանի դեմ հարուցվել է քրեական գործ’ 258-րդ հոդվածի 1-ին’ խուլիգանության մասով: Կրակողի մոտ հայտնաբերված որսորդական հրացանը օրինական կերպով պատկանել է նրան:
Հիշեցնենք` այսօր մամուլում տեղեկացրել էին, որ «Հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել էին, որ կրակողներից մեկը գործարար Աշոտ Ղազարյանն էր, ում որդին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարան, և այդ առթիվ կազմակերպված քեֆի թունդ պահին մտքներով անցել է տանը եղած զենքերով կրակել օդ։ Կրակողները բերման էին ենթարկվել Կենտրոնականի բաժին»։